Գլխավոր տեղեկություն
Номер
N 883-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (26.08.2020-25.03.2022)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.07.25/36(910) Հոդ.902
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.07.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.07.2012
Дата вступления в силу
26.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2012 թվականի N 883-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՈՒ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 1038-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 20.08.20 N 1387-Ն)

 

 Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 10-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

(1-ին կետը լրաց. 20.08.20 N 1387-Ն)

2. Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ճանաչել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը:

(2-րդ կետը լրաց., փոփ. 20.08.20 N 1387-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 22-ի «Ստանդարտացման ազգային մարմին ու ստանդարտների ազգային ինստիտուտ ճանաչելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 397-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1038-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 19

Երևան