Գլխավոր տեղեկություն
Номер
N 257-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.08.2020-21.08.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 20.08.2020
Принят
Պարետ
Дата принятия
20.08.2020
Подписан
Պարետ
Дата подписания
20.08.2020
Дата вступления в силу
20.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.08.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 օգոստոսի, 2020 թվական N 257-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 14-ի N 1239-Ա, N 1244-Ա և N 1246-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 18-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Լուսինե Մկրտչյան», Արագածոտնի մարզ, գ.Օհանավան (ՀՎՀՀ 26544605).

2) Ա/Ձ «Սամվել Ստեփանյան», Կոտայքի մարզ, Երևան-Սևան մայրուղի, 48-րդ կմ, (ՀՎՀՀ 40520624).

3) Ա/Ձ «Սուսաննա Գրիգորյան», Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Շիրակի 1/3 (ՀՎՀՀ 77949621):

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2020 թվական: