Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի, 2020 թվական N 249-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի օգոստոսի 13-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Վասակ Մալխասյան», Արարատի մարզ, գ.Դաշտաքար, Անկախության 19 (ՀՎՀՀ 47840342).
2) Ա/Ձ «Նարեկ Ամարյան», Արարատի մարզ, ք.Վեդի, Արարատյան 56, 2 (ՀՎՀՀ 88987471).
3) «Գլոբուս գրուպ» ՍՊԸ, Արարատի մարզ, գ.Ավշար, Արարատ-Վեդի աջ մասի 2/1 (ՀՎՀՀ 04230838).
4) Ա/Ձ «Արմինե Սաղաթելյան», Արարատի մարզ, ք.Արարատ, Շահումյան 41/1 (ՀՎՀՀ 87455364).
5) «Վահ-Կառ» ՍՊԸ, Արարատի մարզ, գ.Այգավան, Արարատյան 3/1 (ՀՎՀՀ 04109494).
6) Ա/Ձ «Վահան Անդրեասյան», Արարատի մարզ, գ.Ավշար, Սերոբյան 1, 1 (ՀՎՀՀ 47847618).
7) Ա/Ձ «Միհրան Շահվերդյան», Արարատի մարզ, գ.Սուրենավան, Երևանյան խճուղի (ՀՎՀՀ 47813033).
8) Ա/Ձ «Վիգեն Ղազարյան», Արարատի մարզ, գ.Սուրենավան, Երևանյան խճուղի 14/1 (ՀՎՀՀ 46433401).
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2020 թվական: