Գլխավոր տեղեկություն
Номер
N 250-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.08.2020-15.08.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 14.08.2020
Принят
Պարետ
Дата принятия
14.08.2020
Подписан
Պարետ
Дата подписания
14.08.2020
Дата вступления в силу
14.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.08.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 օգոստոսի, 2020 թվական N 250-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 7-ի N 1196-Ա, N 1197-Ա, N 1198-Ա, N N 1204-Ա և N 1205-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 13-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Հրայր Ղարախանյան», Արարատի մարզ, ք․Արտաշատ Ա․Խաչատրյան 108/1 (ՀՎՀՀ 47816239)․

2) Ա/Ձ «Մարինե Հարությունյան», Արմավիրի մարզ, գ․ Նոր Արմավիր (ՀՎՀՀ 49587605)․

3) «Իվենք Գրուփ», ՍՊԸ, ք․ Երևան, Գ․ Չաուշ, 50 (ՀՎՀՀ 00889587)։

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան