Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի, 2020 թվական N 241-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի օգոստոսի 7-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Վանուհի Աբրահամյան», Արարատի մարզ, գ.Խաչփար 18, 15/1 (ՀՎՀՀ 49709331).
2) «Կվալտ» ՍՊԸ, Արարատի մարզ, ք.Մասիս, 155/2 (ՀՎՀՀ 04233913).
3) «Աբու-Լալա» ՍՊԸ, Արարատի մարզ, գ.Հայանիստ, (ՀՎՀՀ 04726259).
4) «Մարկո» ՍՊԸ, Արարատի մարզ, ք.Մասիս, Արգավանդ օդանավակայանի 1 (ՀՎՀՀ 04427471).
5) Ա/Ձ «Նարեկ Կիրակոսյան», Արարատի մարզ, գ.Ազատաշեն 3, 2/2 (ՀՎՀՀ 47842417):
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 օգոստոսի 2020 թվական: