Գլխավոր տեղեկություն
Номер
N 235-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.08.2020-07.08.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2020
Принят
Պարետ
Дата принятия
06.08.2020
Подписан
Պարետ
Дата подписания
06.08.2020
Дата вступления в силу
06.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.08.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի, 2020 թվական N 235-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1824-Ա, N 1836-Ա, 2020 թվականի հուլիսի 16-ի N 1873-Ա, 2020 թվականի հուլիսի 17-ի N 1878-Ա, 2020 թվականի հուլիսի 31-ի N 1923-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 2-5-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Ռաֆֆի Հակոբյան» Ա/Ձ՝ ք․ Մեծամոր, Կոմունալ գոտի 27.

2) «Ժաննետա Երեմյան» Ա/Ձ` Տափերական համայնք, Տարոնի 14.

3) «Կամար» ՓԲԸ՝ ք․ Աշտարակ, Սիսակյան 16.

4) «Արիս Քարամյան» Ա/Ձ՝ ք․ Արտաշատ, Մարքսի 19Բ.

5) Երևանի քաղաքի Էրեբունի վարչական շրջան՝ ք․ Երևան, Սասունցի Դավիթ 87:

2. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) կողմից անձանց ընդունելությունը.

1) «Արտատ Գրուպ» ՍՊԸ՝ ք․ Ծաղկաձոր, Տանձաղբյուր 15․

2) «Նյու Հորիզոն Գրուպ ԻՆԿ» Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր՝ ք․ Ծաղկաձոր, Չարենցի 1․

3) «Էլեգանտ Ռեսորտ» ՍՊԸ՝ ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուր 11․

4) «Էյջայտուր» ՍՊԸ՝ ք․ Ծաղկաձոր, Վ. Հարությունյան 13.

5) «Սուսաննա Սոխակյան» Ա/Ձ՝ Ալավերդի համայնք, Ջրավազանի 5ա․

6) «Էդմոնդ Խաչատրյան» Ա/Ձ՝ Իջևան համայնք, Մետաղագործների խճ.22.

7) «Բագրատյան Մանվել» Ա/Ձ՝ ք. Ծաղկաձոր, Վ. Հարությունյանի 7.

8) «Նորայր Վիրաբյան» Ա/Ձ՝ ք. Ծաղկաձոր, Սարալանջի 3.

9) «Սիալիա» ՍՊԸ՝ ք. Ծաղկաձոր, Վլադիմիր Հարությունյան 8.

10) «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ՝ ք. Ծաղկաձոր, Սարալանջի 2/2։

3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան