ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին
«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասը «վերաքննիչ դատարանների նախագահները և դատավորները,» բառերից հետո լրացնել «տնտեսական դատարանի նախագահը և դատավորները» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը «վերաքննիչ դատարանների դատավորների և դատարանների նախագահների» բառերից հետո լրացնել «, տնտեսական դատարանի դատավորների և նախագահի» բառերով:
Հոդված 3.
Օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը «վերաքննիչ» բառից հետո լրացնել «և տնտեսական» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|