Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-205
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.09.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.09.01/29(161) Հոդ.623
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.07.2001
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
16.08.2001
Дата вступления в силу
01.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է 2001 թվականի հուլիսի 27-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել տեղեկություններ առանձնացված ստորաբաժանումների մասին:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Իրավաբանական անձն այլ իրավաբանական անձի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված` միացած իրավաբանական անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 65-րդ հոդվածում`

ա) 1-ին կետում «իրավաբանական անձի բոլոր պարտատերերին ու պարտապաններին» բառերը փոխարինել «իրավաբանական անձի գույքի ու պարտատերերին և պարտապաններին» բառերով:

բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Կանոնադրությունների հետ միասին փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաև դրանցում վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի և պարտավորությունների իրավահաջորդության մասին դրույթների բացակայությունը կամ գույքի և պարտավորությունների անհամամասնական բաշխումը հիմք է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների մերժման համար:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ կետը «իրավունք ունի պահանջել» բառերից հետո լրացնել «պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ կամ» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «կամ այլ իրավական ակտերի» բառերը:

 

Հոդված 6. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 9-րդ կետում «ենթակա է անկախ փորձագիտական վերստուգման (աուդիտի)» բառերը փոխարինել «ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 9. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետում «թողարկել» բառը փոխարինել «տեղաբաշխել» բառով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ կետը «ընկերության» բառից հետո լրացնել «կամ առևտրային կոոպերատիվի» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 151-րդ հոդվածում «Կորցրած արժեթղթով» բառերը փոխարինել «Ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով» բառերով:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
16 օգոստոսի 2001 թ.
ՀՕ-205

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան