ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2020 թվականի N 473-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 427-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի N 138-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բեռի ներմուծման մասին» N 427-Ա որոշման 1-ին կետում «Արևմտյան մաքսատուն-վարչություն» բառերը փոխարինել «Արարատյան մաքսատուն-վարչություն» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. օգոստոսի 4 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|