Գլխավոր տեղեկություն
Номер
N 1502-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.09.07-2020.09.20 Պաշտոնական հրապարակման օրը 11.09.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.08.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.09.2020
Дата вступления в силу
12.09.2020

 

11.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 օգոստոսի 2020 թվականի N 1502-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով, 23-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի NN 1, 3 աղյուսակներում, N 6 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:

2. Ոռոգման համակարգերում մի շարք հրատապ և անհետաձգելի հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2020 թվականի ինն ամսում հատկացնել 263,739.1 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» և «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածներով)՝ համաձայն N 11 հավելվածի:

3. Սահմանել, որ N 6 հավելվածով նախատեսված գումարները դրամաշնորհ ստացող իրավաբանական անձ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտներին հատկացվում են համապատասխան պայմանագրերի հիման վրա:

4. Սահմանել, որ Դեբեդ գետի՝ մոտ 1500 մ արգելաթմբի վերականգման աշխատանքների համար սույն որոշման N 10 հավելվածում նշված «Գետերի և հեղեղատարների տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ» միջոցառման «Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում» և «Փորձաքննության ծառայություններ» գնման առարկաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի, բացառությամբ նույն ենթակետի «զ» պարբերության պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 27-ի N 1502-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 27-ի N 1502-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 27-ի N 1502-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 27-ի N 1502-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 27-ի N 1502-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 27-ի N 1502-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 27-ի N 1502-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 27-ի N 1502-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 27-ի N 1502-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 27-ի N 1502-Ն որոշման

 

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2020 թվականի

օգոստոսի 27-ի N 1502-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 սեպտեմբերի 2020 թվական: