Գլխավոր տեղեկություն
Номер
N 1100-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (29.09.2020-18.02.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.09.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.09.2020
Дата вступления в силу
29.09.2020

 

28.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2020 թվականի N 1100-Ա

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետը՝

1. Հաստատել 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

28.09.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

սեպտեմբերի 27-ի N 1100-Ա

որոշման

   

Ց Ա Ն Կ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապաովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ
ֆինանսների նախարարություն

2020 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիր, մասնավորապես, 5-րդ հոդվածի 2-րդ մաս, 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր, 5-րդ հոդվածի 5-րդ մաս, 6-րդ հոդվածի 4-րդ մաս, 13-րդ հոդվածի
1-ին մասի 1-ին և 2-րդ կետեր

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի
աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ
ֆինանսների նախարարություն

2020 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիր, մասնավորապես, 7-րդ հոդվածի 1-ին մաս

3.

«Հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումն ապահովող լիազոր մարմին սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի
աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ
ֆինանսների նախարարություն

2020 թ.
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

4.

«Հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը և (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումն ապահովող լիազոր մարմին սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ
ներկայացնելը

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

ՀՀ
ֆինանսների նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

2020 թ.
դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

5.

«Տեղեկատվական համակարգերի անսարքության մասին
անձանց տեղեկացման կարգը

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

2020 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք
ներմուծված ապրանքների

 

սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ
ֆինանսների նախարարություն

 

 

հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 11-րդ հոդվածի 2-րդ մաս

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան