Գլխավոր տեղեկություն
Номер
N 218-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.07.2020-28.07.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.07.2020
Принят
Պարետ
Дата принятия
27.07.2020
Подписан
Պարետ
Дата подписания
27.07.2020
Дата вступления в силу
27.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.07.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հուլիսի, 2020 թվական N 218-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 24-ին և 25-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) Ա/Ձ «Ռազմիկ Մկրտումյան», Տավուշի մարզ, ք.Իջևան, Երևանյան 83 (ՀՎՀՀ 70903122).

2) Ա/Ձ «Սարգիս Միրզոյան», Տավուշի մարզ, ք.Իջևան, Արցախյան 28 (ՀՎՀՀ 70953691).

3) Ա/Ձ «Էրրիկ Քոչարյան», Տավուշի մարզ, Հաղարծին Առաջին 2/7 (ՀՎՀՀ 70970312).

4) «Մանարս» ՍՊԸ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Թբիլիսյան խճուղի 61 (ՀՎՀՀ 07620822).

5) Ա/Ձ «Հրաչյա Դավթյան», Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 38, 8 (ՀՎՀՀ 72208431):

2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հուլիսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան