Գլխավոր տեղեկություն
Номер
N 895
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (25.08.2020-28.12.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.773
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.09.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.09.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.09.2001
Дата вступления в силу
24.09.2001

040.0895.24.09.01

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 սեպտեմբերի 2001 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2001 թվականի N 895
քաղ. Երևան

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 17-րդ և 43-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը լիցենզավորող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմիններ են հանդիսանում համապատասխանաբար`

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` աղյուսակի 1-ին բաժնի 4-րդ կետով (քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության մասով), 5-րդ և 11-րդ կետերով.

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` աղյուսակի 3-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` աղյուսակի 6-րդ բաժնի 6-րդ, 15-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 18-րդ բաժնի 8-րդ կետերով.

4) (ենթակետն ուժը կորցրել է  26.05.16 N 537-Ն)

5) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը` աղյուսակի 9-րդ բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով.

6) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ աղյուսակի 1-ին բաժնի 4-րդ կետով (Հայաստանի Հանրապետությունում մարտական զենքի արտադրության մասով), 11-րդ և 19-րդ բաժիններով.

7) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը` աղյուսակի 17-րդ բաժնով.

8) համապատասխան լիցենզավորող մարմինները` աղյուսակի 18-րդ բաժնի 1-ին կետով.

9) (ենթակետն ուժը կորցրել է 12.04.18 N 421-Ն)

10) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝ աղյուսակի 1-ին բաժնի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերով.

11) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` աղյուսակի 12-րդ բաժնով.

12) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ աղյուսակի 1-ին բաժնի 1-ին և 2-րդ կետերով.

13) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ աղյուսակի 16-րդ բաժնով:

(1-ին կետը խմբ., լրաց. 12.11.01 N 1093, փոփ. 22.11.01 N 1156, լրաց. 20.06.02 N 863-Ն, խմբ., փոփ. 23.04.03 N 438-Ն, խմբ. 26.06.03 N 819-Ն, լրաց. 29.04.04 N 589-Ն, 17.03.05 N 332-Ն, խմբ. 19.05.05 N 610-Ն, 25.05.05 N 677-Ն, լրաց. 15.09.05 N 1506-Ն, խմբ. 09.02.06 N 103-Ն, լրաց. 22.09.06 N 1446-Ն, փոփ. 28.09.06 N 1371-Ն, լրաց. 02.11.06 N 1566-Ն, 05.04.07 N 404-Ն, փոփ. 06.07.07 N 778-Ն, փոփ., լրաց. 08.10.08 N 1143-Ն, խմբ. 05.02.09 N 114-Ն, 19.03.09 N 306-Ն, 26.02.09 N 196-Ն, փոփ., լրաց. 22.10.09 N 1218-Ն, փոփ., խմբ. 11.03.10 N 219-Ն, լրաց. 19.08.10 N 1049-Ն, խմբ. 18.03.11 N 246-Ն, փոփ. 15.12.11 N 1767-Ն, լրաց., փոփ. 28.06.12 N 787-Ն, փոփ. 30.08.12 N 1100-Ն, 30.08.12 N 1097-Ն, 12.12.13 N 1407-Ն, փոփ. խմբ. 22.05.14 N 536-Ն, փոփ., լրաց. 09.10.14 N 1097-Ն, խմբ., փոփ. 26.05.16 N 537-Ն, փոփ. 12.04.18 N 421-Ն, խմբ., լրաց. 20.08.20 N 1375-Ն)

2. (կետն ուժը կորցրել է  26.05.16 N 537-Ն)

3. (կետն ուժը կորցրել է  26.05.16 N 537-Ն)

4. Սահմանել, որ լիցենզիաների ձևերը սահմանվում են համապատասխան լիցենզավորման կարգերով:

(4-րդ կետը փոփ. 26.05.16 N 537-Ն)

4.1. Մինչև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից բժշկական ու դեղագործական մասնագիտությունների գծով տրված բարձրագույն և միջին մասնագիտական կրթական գործունեության լիցենզիաների մասով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

(4.1-ին կետը լրաց. 29.06.06 N 924-Ն)

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 15-օրյա ժամկետում մշակել և սույն որոշման 1-ին կետում նշված նախարարություններին ու գերատեսչություններին տրամադրել լիցենզավորող հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը:

6. Սույն որոշման 1-ին կետում նշված նախարարություններին և գերատեսչություններին`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակված լիցենզավորող հանձնաժողովների օրինակելի կանոնադրության հիման վրա 15-օրյա ժամկետում հաստատել լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները.

բ) մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան լիցենզավորման կարգերը:Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական գործունեության լիցենզավորման կարգը և Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու ժամկետները սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:

գ) (ենթակետն ուժը կորցրել է 26.06.03 N 819-Ն)

(6-րդ կետը լրաց. 30.04.02 N 481, փոփ. 26.06.03 N 819-Ն)

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 24-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան