Գլխավոր տեղեկություն
Номер
N 438-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
23.07.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
23.07.2020
Дата вступления в силу
24.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հուլիսի 2020 թվականի N 438-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՁԱԳԱՆՔ COVID-19-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 3,809,120 դրամ ընդհանուր արժողությամբ «Արձագանք COVID-19-ին Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՍիՓիԷս Օիլ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02665864) 2020 թվականի հունիսի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի մատակարարում՝ 225,450 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Տիգման Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00890518) 2020 թվականի հունիսի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենիկ նյութերի մատակարարում՝ 632,835 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Էքսիտո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01260623) 2020 թվականի հունիսի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 2,544,570 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

 

Տ. Ավինյան

   

2020 թ. հուլիսի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 23-ի N 438-Ա որոշման

 

«ԱՐՁԱԳԱՆՔ COVID-19-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

 

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցություն երկրի՝ COVID 19-ի արձագանքին և դրա հետևանքների մեղմացմանը` ապահովելով սննդարար սննդի և հիմնական հիգիենայի պարագաների հասանելիություն միայնակ տարեցներին և հաշմանդամներին։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

ՀՀ օրենքներով սահմանված կարգով հարկային արտոնություններից օգտվելու նպատակով:

3.

Բարեգործը

Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վուրթենբերգի երկրամասային գրասենյակ, ք․ Շտուտգարտ, Բադսթր 39/43։

4.

Ծրագիրը կատարողը

Հայկական Կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ք․ Երևան, սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

3 809 120 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

315 միայնակ տարեցներ և հաշմանդամներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

23.07.2020 թ. - 31.07․2020 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Պարենային միասնական զամբյուղի կազմում, պարենային զամբյուղների ձեռքբերում, սննդամթերքի և հիգիենիկ պարագաների փաթեթների բաշխում շահառուներին:
Ժամանակահատված՝ 23 հուլիսի 2020 թ․ - 31 հուլիսի 2020 թ․

Բյուջե՝ 3 809 120 դրամ ՝ այդ թվում պարենային ապրանքների ձեռքբերում՝ 3 384 120 դրամ, վառելիքի ծախս՝ 225 450 և մեքենաների պահպանման ծախսեր՝ 199 550 դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիր`
1․ Սննդի և հիգիենիկ փաթեթների ձեռքբերում /գնումների կազմակերպում, տեսակավորում, պահեստավորում/ ` 3 384 120 դրամ
2․ Վառելիքի ձեռքբերում՝ 225 450 դրամ
3. Մեքենաների պահպանման ծառայությունների ձեռքբերում՝ 199 550 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Կազմակերպչական և պահպանման ծախսեր` 425 000 դրամ, որը ներառում է գործունեության կազմակերպման և մշտադիտարկման համար անհրաժեշտ վառելիքի ծախսեր՝ 225 450 դրամ և մեքենաների պահպանման ծախսեր 199 550 դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրը իրականացվելու է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, քաղաքապետարանի և զանգվածային լրատվական միջոցների հետ սերտ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է տրամադրել ավարտական հաշվետվություն Գերմանական Կարմիր խաչին, ինչպես նաև կատարվելու են մոնիթորինգային այցեր նվիրատուի կողմից: Հայկական Կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Ինչպես նաև ՀՀ Կառավարության 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ հաստատված Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան