Գլխավոր տեղեկություն
Номер
N 417-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
20.07.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
20.07.2020
Дата вступления в силу
21.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2020 թվականի N 417-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00009237) «Սամի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02672301) 2020 թվականի հունիսի 19-ին կնքված N 1/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ժամանակավոր մեկուսացված բաժանմունքի հարակից տարածքի ասֆալտապատման աշխատանքների իրականացում` 595,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 20

Երևան