ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի հունիսի 26-ին
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածում`
ա) «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ե) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից տրվող օգնության գումարները.».
բ) ավելացնել հետևյալ բովանդակության «իբ» ենթակետ`
«իբ) պետական պարգևները (մրցանակները):»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածի առաջին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ» ենթակետով`
«բ) գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացված եկամտի չափով.»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|