Գլխավոր տեղեկություն
Номер
N 1454-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.09.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.08.24-2020.09.06 Պաշտոնական հրապարակման օրը 04.09.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.09.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
04.09.2020
Дата вступления в силу
05.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2020 թվականի N 1454-Ն

 

ՏՈՒԼԱՐԵՄԻԱ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման Ν 1 հավելվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) 2020 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տուլարեմիա պատվաստանյութի գնումներն իրականացվելու են «Միկրոգեն» գիտաարտադրական միավորում» բաժնետիրական ընկերությունից` 1 դեղաչափը CIP Երևան 109.15 ՌԴ-ի ռուբլուն համարժեք դրամով.

2) տուլարեմիա պատվաստանյութի ձեռքբերումն իրականացվելու է «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով, չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ», 32-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունների, 33-րդ կետի և 71-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 10 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխ
վարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

2020 թ. սեպտեմբերի 4

Երևան

            

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

սեպտեմբերի 3-ի N 1454 Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 սեպտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան