Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի, 2020 թվական N 277-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 19-ի 418-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 3-ին և 4-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) ԱՁ «Միհրան Պողոսյան», ք. Գյումրի, Պռոշյան փ. 77/7 (ՀՎՀՀ 80264603).
2) «Ա.Ն.Մ.Ա» ՍՊԸ, ք. Գյումրի, Վ. Սարգսյան և Մ. Խորենացի փ. 55/1 (ՀՎՀՀ 05527906).
3) ԱՁ «Նորայր Սոլոյան», ք. Գյումրի, Մարմաշենի խճ. 19 (ՀՎՀՀ 57288917).
4) ԱՁ «Ագապի Մարտիրոսյան», ք. Գյումրի, Շիրակացի փ. 4 2 (ՀՎՀՀ 57311791).
5) ԱՁ «Ալբերտ Մելոյան», ք. Գյումրի, Շահումյան փ. 214/ Ա Բ (ՀՎՀՀ 57216406).
6) «Ռո-բռուս» ՍՊԸ, ք. Գյումրի, Արարատյան փ. 55/1 (ՀՎՀՀ 05500188).
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2020 թվական: