Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-147
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2002-01.05.2007)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.03.22/10(142) Հոդ.204
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.02.2001
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
14.03.2001
Дата вступления в силу
01.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի փետրվարի 20-ին

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գլխավոր դատախազի աշխատավարձի պաշտոնեական դրույքաչափը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալների և Երևան քաղաքի դատախազի աշխատավարձի պաշտոնեական դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի աշխատավարձի դրույքաչափի 90 տոկոսի չափով, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների պետերինը և Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներինը` 80 տոկոսի չափով, նրանց տեղակալներինը և Հայաստանի Հանրապետության դատախազության բաժինների պետերինը` 70 տոկոսի չափով:

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչությունների դատախազների և քննիչների աշխատավարձի պաշտոնեական դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազների աշխատավարձի դրույքաչափի 60 տոկոսի չափով, իսկ մարզերի, համայնքների, զինվորական կայազորների դատախազների օգնականներինը և այդ դատախազությունների քննիչներինը` 50 տոկոսի չափով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
14 մարտի 2001 թ.
ՀՕ-147