Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 սեպտեմբերի, 2020 թվական N 269-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 14-ի N 1996-Ա, 2020 թվականի օգոստոսի 19-ի N 2031-Ա, N 2034-Ա, N 2066-Ա, N 2074-Ա, N 2089-Ա, հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 28-ին, 30-ին, 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Լիլյա Մակինյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Անդրանիկի 125/3․
2) «Նելլի Գասպարյան» Ա/Ձ՝ ք․ Երևան, Անդրանիկի 129/14․
3) «Մեժլումյան Էլմիրա» Ա/Ձ` ք. Արթիկ, Գ.Նժդեհի 1/2.
4) «Շողիկ Ֆռանգյան» Ա/Ձ` ք. Արթիկ, Տոնականյան 1.
5) «Ղազարյան Սանասար» Ա/Ձ` ք. Արթիկ, Բաղրամյան 18.
6) «Զավեն Հայրիկյան» Ա/Ձ՝ ք. Սիսիան, փ. Որոտան 1/45 49 հողամաս:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|