Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հուլիսի, 2020 թվական N 209-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 20-ի N 1089-Ա, N 1090-Ա, N 1091-Ա, N 1092-Ա և N 1093-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 22-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Վահրամ Սարգսյան», Արագածոտնի մարզ, գ.Կայք 1-ին փող., 22 տ (ՀՎՀՀ 55800988).
2) Ա/Ձ «Հասմիկ Պողոսյան», Արագածոտնի մարզ, ք.Ապարան Բաղրամյան 56 (ՀՎՀՀ 55808097).
3) Ա/Ձ «Հրանուշ Սերոբյան», Արմավիր մարզ, գ․Նոր Կեսարիա (ՀՎՀՀ 49582207).
4) Ա/Ձ «Թերեզա Գյոնջյան», Արմավիր մարզ, գ․Նոր Կեսարիա (ՀՎՀՀ 49527151).
5) Ա/Ձ «Լուսիկ Բաբայան», Լոռու մարզ, գ. Լեռնապատ (ՀՎՀՀ 66876059).
6) Ա/Ձ «Մարտունի Գրիգորյան», Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տ. Մեծի 79-Օ (ՀՎՀՀ 66900918).
7) Ա/Ձ «Արամայիս Աբազյան», Լոռու մարզ, գ. Լեռնապատ (ՀՎՀՀ 66876179).
8) Ա/Ձ «Գյուլնարա Գևորգյան», Գեղարքունիքի մարզ, գ․Ծովասար 2/30 (ՀՎՀՀ 74394393).
9) Ա/Ձ «Գոհարիկ Ալեքսանյան», Գեղարքունիքի մարզ, գ. Ծովասար, դպրոցի հարևանությամբ (ՀՎՀՀ 72908201).
10) Ա/Ձ «Սուսան Գալստյան», Արարատի մարզ, գ․Մարմարաշեն 31/2 (ՀՎՀՀ 47821909).
11) Ա/Ձ «Նորայր Լևոնյան», Արարատի մարզ, գ.Մարմարաշեն (ՀՎՀՀ 45125617):
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2020 թվական: