Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հուլիսի, 2020 թվական N 204-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 20-ի N 1091-Ա և N 1096-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 20-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Ալբերտ Հովհաննիսյան», Արմավիր մարզ, ք․ Էջմիածին, Խորենացի 62ա (ՀՎՀՀ 52204429).
2) Ա/Ձ «Արկադի Արզումանյան», Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին, Չարենցի 13/62գ (ՀՎՀՀ 49614472).
3) Ա/Ձ «Սուսաննա Գրիգորյան», Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Շիրակի 1/3 (ՀՎՀՀ 77949621):
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2020 թվական: