ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2020 թվականի N 377-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՌԻՃԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՑԱՐԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՇԻՆՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 13,940,830 դրամ ընդհանուր արժողությամբ «Հառիճի վանական համալիրի միաբանական կացարանի պահպանման շիննորոգման աշխատանքներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2019 թվականի նոյեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. հուլիսի 14 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. հուլիսի 14-ի N 377-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՌԻՃԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԻԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՑԱՐԱՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՇԻՆՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ»
1. |
Ծրագրի նպատակը | Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Հառիճի վանական համալիրի միաբանական կացարանի պահպանման շիննորոգման աշխատանքների կատարումը: |
2. |
Ծրագիրը բարեգործական որակելու նպատակները |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը (բարեգործները) |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի. ՀՎՀՀ 04703401 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի. հոգևոր |
6. |
Ծրագրի բյուջեն |
13.940.830 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի. համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2019 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճի վանական համալիրի միաբանական կացարանի պահպանման շիննորոգման աշխատանքների կատարում: |
10. |
Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճի վանական համալիրի միաբանական կացարանի պահպանման շիննորոգման աշխատանքների կատարում՝ 13.940.830 դրամով: |
11. |
Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը |
Այլ ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |