1. |
Ծրագրի նպատակը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը նախատեսում է կառուցել նախադեպը չունեցող սպորտային մարզահամալիր ՀՀ Լոռու մարզի Դեբեդի համայնքի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի համալիրին կից։ Շենքը նախագծվելու է 1 հարկ՝ երկու մասնաշենքով։ Շենքի նախնական կառուցապատման մակերեսն է 2,700 քառ. մ։ Ընդհանուր նախագծային աշխատանքների մակերեսը կազմում է 6,490 քառ. մ։ Սպորտային մարզահամալիրի կառուցմամբ հիմնադրամն աջակցելու է շրջակա համայնքների բնակիչների և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի շահառուների առողջ ապրելակերպի բարելավմանը, նպաստելու է ֆիզիկական ակտիվության բարձրացմանը։ Սպորտային մարզահամալիրից կարող են օգտվել ՀՀ Լոռու մարզի բոլոր բնակիչներն անխտիր, անվճար և նախապես բաժանորդագրվելով։ Կենտրոնում գործելու են լողավազան, մարզասրահ, ֆիզիոթերապիայի խմբակ, թենիսի բացօդյա խաղադաշտ, վազքուղի և հեծանվային ուղի։ Այս ծրագիրը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի հերթական համարձակ ծրագիրն է, որը կառուցվելու է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի տարածքում։ Հիմնադրամը պատրաստվում է իրականացնել մարզահամալիրի կառուցման և շահագործման աշխատանքները երկու փուլով։ Առաջին փուլը նախատեսում է շինարարական աշխատանքների իրականացում և քիչ քանակի կահավորում (այս ծրագիր)։ Մարզահամալիրի կառուցման ծրագրի ավարտից հետո հիմնադրամը նախատեսում է անմիջապես իրականացնել երկրորդ փուլը, որը ենթադրում է մարզահամալիրի լիարժեք կահավորում և շահագործման 3 տարվա կրթական ծրագիր։ Մարզահամալիրը սեփականության իրավունքով պատկանելու է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև այն կառուցվում է հիմնադրամի սեփականությունը հանդիսացող տարածքի վրա։
Համաձայն շահագործման և կրթական ծրագրի երկրորդ փուլի, հիմնադրամը նախատեսում է իր շահառուների համար համալիրի բոլոր ծառայությունները մատուցել անվճար, սակայն մարզահամալիրի պահպանման և շահագործման ծախսերը հոգալու համար հիմնադրամը նախատեսում է մատուցել վճարովի ծառայություններ այն բոլոր ցանկացող ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք չեն հանդիսանում հիմնադրամի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մարզահամալիրի շահագործման և կրթական ծրագրի և (կամ) հիմնադրամի շահառու։ Վճարովի ծառայությունները կօգնեն վճարել մարզահամալիրի ծախսերի մի մասը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«Չիլդրեն օֆ Արմենիա ֆանդ Ինք.», Նյու Յորք, ԱՄՆ, 149 5-րդ ավենյու, սենյակ 500 (Children of Armenia Fund Inc. 149 5th Ave., Suite 500, New York 10010, USA. և դոկտոր Գարո Հ. Արմենը։ |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան 0001, Հյուսիսային պող. 1, 8-րդ հարկ, 24 սենյակ, ՀՎՀՀ՝ 02569972) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ Լոռու մարզ, Դեբեդի համայնք, համայնքային զարգացում |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,762,348,800 դրամ։ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
ՀՀ Լոռու մարզ, Դեբեդի համայնք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մարզահամալիրի լողավազանի մասնաշենքի՝
- կմախքի (հիմքեր, արտաքին պատեր, տանիք, լուսամուտ) աշխատանքներ՝ 157,120,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը,
- օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 39,360,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը,
- ջրամատակարարման և կոյուղու ցանցերի կառուցում-մոնտաժային աշխատանքներ՝ 12,595,200 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը,
- էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցի կառուցում-մոնտաժային աշխատանքներ՝ 23,616,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը,
- էլեկտրաէներգիայի ցածր լարման ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ 6,297,600 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը,
- ներքին հարդարման աշխատանքներ՝ 147,440,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սպորտային մասնաշենք՝
- կմախքի (հիմքեր, արտաքին պատեր, տանիք, լուսամուտ) աշխատանքներ՝ 372,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը,
- օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներ՝ 67,200,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը,
- ջրամատակարարման և կոյուղու ցանցերի կառուցում-մոնտաժային աշխատանքներ՝ 20,160,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը,
- էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցի կառուցում-մոնտաժային աշխատանքներ՝ 50,400,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը,
- էլեկտրաէներգիայի ցածր լարման ցանցի մոնտաժային աշխատանքներ՝ 13,440,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը,
- ներքին հարդարման աշխատանքներ՝ 311,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը։
Գենպլանային բարեկարգում՝
- թենիսի բացօդյա խաղադաշտի կառուցման աշխատանքներ՝ 120,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը,
- վազքուղու կառուցման աշխատանքներ՝ 66,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը,
- հեծանվային ուղու կառուցման աշխատանքներ՝ 50,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը,
- հետիոտն ճանապարհների կառուցման աշխատանքներ՝ 90,720,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը:
Կահավորում և տեխնիկական վերազինում՝
- ձայնային և լուսային տեխնիկայի սարքավորումների, կահույքի, կենցաղային տեխնիկայի, մարզասարքերի, ապակիների, և շինարարական նյութերի ձեռքբերում` 100,000,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2021 թվականի հունվարի 15-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը,
- գրասենյակային տարածքի վարձակալություն - 55,000,000 դրամի շրջանակներում,
- գրասենյակային տարածքի վերանորոգում - 60,000,000 դրամի շրջանակներում։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
- ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մարզահամալիրի (երկու մասնաշենքերը ներառյալ) կմախքի, հիմքերի, տանիքի և լուսամուտների կառուցման համար ձեռք է բերվելու 70,848,000 դրամի շին. նյութեր,
- օդափոխության համակարգեր սպորտային մասնաշենքի և լողավազանի մասնաշենքի համար ընդհանուր 50,280,000 դրամ արժողությամբ,
- երկու մասնաշենքերի էլ. մատակարարման համար անհրաժեշտ նյութեր (մալուխ, լար, մոնտաժային աշխատանքների համար անհրաժեշտ այլ պարագաներ) 29,606,400 դրամի արժողությամբ,
- ջրամատակարարման և կոյուղու համակարգերի համար ձեռք են բերվելու խողովակներ, ամրաններ, ամրակներ, պոմպեր, ավտոմատ կառավարման համակարգեր և այլ անհրաժեշտ նյութեր՝ 11,086,080 դրամ արժողությամբ,
- հետիոտնի ճանապարհների, թենիսի բացօդյա խաղադաշտի, վազքուղու և հեծանվային ուղու կառուցման համար ձեռք են բերվելու 27,216,000 դրամ արժողությամբ ռետինե ուղիներ, ներկ, տեքստիլային հիմքից ցանց, նստարաններ, լուսավորության համակարգեր, բարձրախոսներ, խոսափողներ և նվագարկիչներ,
- շինարարական նյութերի ձեռքբերում (մալուխ, ցեմենտ, տուֆ, ապակի, ավազ, գիպս, երկաթբետոն, լցանյութեր, հիդրոմեկուսիչ նյութեր, հիմնաներկ, ձայնամեկուսիչ նյութեր, ճոպան, պաստառ, ջերմամեկուսիչ նյութեր, տախտակ, մեխ, տրավերտին, ամրան և այլ անհրաժեշտ շին. նյութեր) 662,000,000 դրամի շրջանակներում,
- ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարեգործական բեռների ներմուծում 85,000,000 դրամի շրջանակներում, մասնավորապես, ձայնային և լուսատեխնիկայի համակարգեր, բարձրախոսներ, խոսափողներ, կահույք, կենցաղային տեխնիկա, ապակիներ, կահույք, մարզասարքեր և շինարարական նյութեր։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կնքել պայմանագրեր կապալառուների հետ՝ նախագծային, հսկողական աշխատանքների կատարման և փորձագետների մասնագիտական վերահսկողական ծառայությունների ձեռքբերման համար՝ 150,000,000 դրամի շրջանակներում, մասնավորապես կառուցվող շինության նախագծման համար։ Նախատեսվում է կնքել պայմանագրեր կապալառուների հետ շինարարության, ներքին հարդարման աշխատանքների, արտաքին ինժեներական ցանցերի, բարեկարգման աշխատանքների, տեխնիկական վերազինման և այլ ծառայությունների համար, որոնք իրական նշանակություն ունեն ծրագրի ամբողջական կատարման համար՝ 561,312,320 դրամի շրջանակներում,
- գրասենյակային տարածքի վարձակալություն - 55,000,000 դրամի շրջանակներում,
- գրասենյակային տարածքի վերանորոգում - 60,000,000 դրամի շրջանակներում։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չի նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Նախատեսվում է համագործակցել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի և Դեբեդի համայնքապետարանի հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու է բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմինը՝ օրենքով սահմանված կարգով։ | |
»: |