ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2020 թվականի N 122-Ա
«ԱՍՏՂԻԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՒՐԹԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից իրա-կանացվող` 9,257,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում Լոռու մարզի Գյուլագարակի համայնքի Կուրթան բնակավայրի կարիքավոր ընտանիքների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00472741) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01574905) 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված թիվ 100220 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 8 հատ ջրատաքացուցիչների մատակարարում և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,513,333.33 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Աստղիկ» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. մարտի 11 Երևան |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի N 122-Ա որոշման |
«Արևային ջրատաքացուցիչների տեղադրում Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան և Վարդաբլուր բնակավայրերի կարիքավոր ընտանիքների համար» ծրագիրը
(վերնագիրը խմբ. 20.07.20 N 428-Ա)
1. |
Ծրագրի նպատակը |
Արևային ջրատաքացուցիչների տեղադրում, որը թույլ կտա բնակիչներին ապահովել մշտական տաք ջրով, առանց լրացուցիչ ծախսեր կատարելու և այլ էներգակիրներ կիրառելու։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Նիդեռլանդների «Մենսենքինդերեն» բարեգործական հիմնադրամ (հասցեն՝ Նիդեռլանդներ, Spoorlaan 1a, 8071 BN Nunspeet) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Աստղիկ» բարեգործական հիմնադրամ (իրավաբանական հասցեն՝ ՀՀ, քաղ․ Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 24 շենք, բնակարան 30, ՀՎՀՀ՝ 00472741) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
ՀՀ, Լոռու մարզ, Գյուլագարակի համայնքի Կուրթան և Վարդաբլուր բնակավայրեր, համայնքային զարգացման բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
9,257,600 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակի համայնքի Կուրթան և Վարդաբլուր բնակավայրերի կարիքավոր ընտանիքներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակի համայնքի Կուրթան և Վարդաբլուր բնակավայրերում 30 ընտանիքի բնակելի տների համար մեկական արևային ջրատաքացուցիչների տեղադրում՝ 9,257,600 դրամ ընդհանուր արժեքով։ Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է տեղադրել թվով 22 արևային ջրատաքացուցիչ, որից 13 հատը Կուրթան բնակավայրում, իսկ 9 հատը Վարդաբլուր բնակավայրում՝ 6,744,267 դրամ ընդհանուր արժողությամբ։ Ծրագրի առաջին փուլում ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակի համայնքի Կուրթան բնակավայրում արդեն իսկ տեղադրվել է 8 հատ արևային ջրատաքացուցիչ, ընդհանուր 2,513,333.33 դրամ արժողությամբ: Երկրորդ փուլի իրականացման դեպքում ծրագրով նախատեսված 9,257,600 դրամ ընդհանուր բյուջեն ամբողջական սպառվում է, և արդյունքում նշված բնակավայրերի 30 ընտանիքների բնակելի տներում տեղադրվում է մեկական արևային ջրատաքացուցիչ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Կնքվել է թվով 22 ընտանիքների համար արևային ջրատաքացուցիչների մատակարարման և տեղադրման աշխատանքների պայմանագիր՝ 6,744,267 դրամ ընդհանուր արժողությամբ: Առաջին փուլի համար կնքված է եղել թվով 8 ընտանիքների համար արևային ջրատաքացուցիչների մատակարարման և տեղադրման աշխատանքների պայմանագիր՝ 2,513,333.33 դրամ ընդհանուր արժողությամբ: Նշված պայմանագրով թվով 8 հատ արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և տեղադրման աշխատանքներն ամբողջությամբ կատարված են: Ծրագրի 9,257,600 դրամ ընդհանուր բյուջեից առաջին փուլի համար ծախսվել է 2,513,333.33 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան, ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակի խոշորացված համայնքի համայնքապետարան։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի վերաբերյալ սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում «Մենսենքիդերեն» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը խմբ. 20.07.20 N 428-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.07.2020, N 428-Ա | 21.07.2020, N 122-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|