Գլխավոր տեղեկություն
Номер
N 428-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
20.07.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
20.07.2020
Дата вступления в силу
21.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2020 թվականի N 428-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 122-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝

 1․ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում Լոռու մարզի Գյուլագարակի համայնքի Կուրթան բնակավայրի կարիքավոր ընտանիքների համար» ծրագրի մասին» N 122-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00472741) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2020 թվականի հունիսի 10-ին կնքված N 100620 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրատաքացուցիչների մատակարարում և տեղադրում` 6,744,267 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 20-ի N 428-Ա

որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մարտի 11-ի N 122-Ա

որոշման

 

  «Արևային ջրատաքացուցիչների տեղադրում Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան և Վարդաբլուր բնակավայրերի կարիքավոր ընտանիքների համար» ծրագիրը

 

1.

Ծրագրի նպատակը

Արևային ջրատաքացուցիչների տեղադրում, որը թույլ կտա բնակիչներին ապահովել մշտական տաք ջրով, առանց լրացուցիչ ծախսեր կատարելու և այլ էներգակիրներ կիրառելու։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Նիդեռլանդների «Մենսենքինդերեն» բարեգործական հիմնադրամ (հասցեն՝ Նիդեռլանդներ, Spoorlaan 1a, 8071 BN Nunspeet)

4.

Ծրագիրը կատարողը

«Աստղիկ» բարեգործական հիմնադրամ (իրավաբանական հասցեն՝ ՀՀ, քաղ․ Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 24 շենք, բնակարան 30, ՀՎՀՀ՝ 00472741)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, Լոռու մարզ, Գյուլագարակի համայնքի Կուրթան և Վարդաբլուր բնակավայրեր, համայնքային զարգացման բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

9,257,600 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակի համայնքի Կուրթան և Վարդաբլուր բնակավայրերի կարիքավոր ընտանիքներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակի համայնքի Կուրթան և Վարդաբլուր բնակավայրերում 30 ընտանիքի բնակելի տների համար մեկական արևային ջրատաքացուցիչների տեղադրում՝ 9,257,600 դրամ ընդհանուր արժեքով։

Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է տեղադրել թվով 22 արևային ջրատաքացուցիչ, որից 13 հատը Կուրթան բնակավայրում, իսկ 9 հատը Վարդաբլուր բնակավայրում՝ 6,744,267 դրամ ընդհանուր արժողությամբ։

Ծրագրի առաջին փուլում ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակի համայնքի Կուրթան բնակավայրում արդեն իսկ տեղադրվել է 8 հատ արևային ջրատաքացուցիչ, ընդհանուր 2,513,333.33 դրամ արժողությամբ:

Երկրորդ փուլի իրականացման դեպքում ծրագրով նախատեսված 9,257,600 դրամ ընդհանուր բյուջեն ամբողջական սպառվում է, և արդյունքում նշված բնակավայրերի 30 ընտանիքների բնակելի տներում տեղադրվում է մեկական արևային ջրատաքացուցիչ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Կնքվել է թվով 22 ընտանիքների համար արևային ջրատաքացուցիչների մատակարարման և տեղադրման աշխատանքների պայմանագիր՝ 6,744,267 դրամ ընդհանուր արժողությամբ:

Առաջին փուլի համար կնքված է եղել թվով 8 ընտանիքների համար արևային ջրատաքացուցիչների մատակարարման և տեղադրման աշխատանքների պայմանագիր՝ 2,513,333.33 դրամ ընդհանուր արժողությամբ: Նշված պայմանագրով թվով 8 հատ արևային ջրատաքացուցիչների ձեռքբերման և տեղադրման աշխատանքներն ամբողջությամբ կատարված են: Ծրագրի 9,257,600 դրամ ընդհանուր բյուջեից առաջին փուլի համար ծախսվել է 2,513,333.33 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարան, ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակի խոշորացված համայնքի համայնքապետարան։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի վերաբերյալ սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում «Մենսենքիդերեն» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

»:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան