Գլխավոր տեղեկություն
Номер
N 201-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.07.2020-21.07.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 20.07.2020
Принят
Պարետ
Дата принятия
20.07.2020
Подписан
Պարետ
Дата подписания
20.07.2020
Дата вступления в силу
20.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.07.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի, 2020 թվական N 201-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 18-ին և 19-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեում իրականացվող) գործունեության ծավալումը՝

1) «Պաստառների աշխարհ» ՍՊԸ, ք.Երևան, Վաղարշյան 12/12 (ՀՎՀՀ 00883367).

2) Ա/Ձ «Վահան Կարապետյան», ք.Երևան, Ադոնցի 15, 58 (ՀՎՀՀ 22624624).

3) Ա/Ձ «Աստղիկ Թորոսյան», ք.Երևան, Նոր-Նորքի 8-րդ զանգված, Մինսկի 47 (ՀՎՀՀ 25425513):

2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2020 թվական: