Գլխավոր տեղեկություն
Номер
N 198-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.07.2020-22.07.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2020.07.13-2020.07-26 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2020
Принят
Պարետ
Дата принятия
17.07.2020
Подписан
Պարետ
Дата подписания
17.07.2020
Дата вступления в силу
17.07.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.07.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հուլիսի, 2020 թվական N 198-Ա

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 22-ի N 60-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 16-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. 5 օրով արգելել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Երևանի հ. 162 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:

2. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ՀՈԱԿ-ին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. ՀՈԱԿ-ի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան