Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-160
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (28.04.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.04.28/12(144) Հոդ.290
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.03.2001
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.04.2001
Дата вступления в силу
28.04.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի մարտի 20-ին

 

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածում`

ա) վերնագիրը «որոնք» բառից հետո լրացնել «ծագում են օրենքի հիման վրա և» բառերով.

բ) ավելացնել առաջին մաս հետևյալ բովանդակությամբ`

«Էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններն ունեն սեփականատերերին պատկանող հողամասերի սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ)` էլեկտրահաղորդակցության ենթակայանների, բաշխիչ սարքվածքների, հոսանքատարների, այլ օբյեկտների, ինչպես նաև էլեկտրահաղորդման օդային գծերի և սահմանված անվտանգության գոտիների սպասարկման, պահպանման կամ շահագործման համար:».

գ) այդ կապակցությամբ հոդվածի առաջին մասը համարել երկրորդ մաս և այն լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով`

«դ) մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների օգտին սույն օրենքով սահմանված սերվիտուտը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
12 ապրիլի 2001 թ.
ՀՕ-160

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան