Գլխավոր տեղեկություն
Номер
N 396-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
15.07.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
15.07.2020
Дата вступления в силу
16.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2020 թվականի N 396-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ ԹՐԲԱՆՃՅԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 04703401) իրականացվող՝ 17,337,886 դրամ ընդհանուր արժողությամբ «Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի տնտեսական պայմանների բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

3. Սույն որոշման դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 15

Երևան

 

 Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի

հուլիսի 15-ի N 396-Ա որոշման

 

 Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ ԹՐԲԱՆՃՅԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանն ապահովել գազի մատակարարումով, Էլեկտրաէներգիայով և գազի սպասարկումով:

 2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումից ազատվելու արտոնությունից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական բարեգործական ընդհանուր միություն

4.

Ծրագրի կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի. ՀՎՀՀ 04703401

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արթիկի շրջան գ. Հառիճ. հոգևոր

6.

Ծրագրի բյուջեն

17.337.886 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Թրբանճյան ընծայարանի սաները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանն ապահովել գազի մատակարարումով, էլեկտրաէնեգիայով և գազի սպասարկումով.
էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 7.000.000 դրամ.
գազի մատակարարում՝ 10.000.000 դրամ.
գազի տեխնիկական սպասարկում՝ 337.886 դրամ.
Ընդհանուր՝ 17.337.886 դրամ:

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանն ապահովել էլեկտրաէներգիայով, գազի մատակարարումով և գազի սպասարկմամբ, որի ընդհանուր գումարը կազմում է 17.337.886 դրամ.
- նախատեսվում է էլեկտրաէներգիայի մատակարարում 7.000.000 դրամ՝ (ՀՎՀՀ 01520882) 01.08.2013 թ. կնքված թիվ ԿՊ 0054 պայմանագրի հիման վրա.
- նախատեսվում է գազի մատակարարում 10.000.000 դրամ՝ 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը՝ (ՀՎՀՀ 00046317) կնքված 01.04.2014 թ. թիվ N 02304144219 պայմանագրի հիման վրա.
- նախատեսվում է գազի տեխնիկական սպասարկում 337.886 դրամ: 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը՝ (ՀՎՀՀ 00930884) 01.10.2017 թ. կնքված թիվ 07642 պայմանագրի հիման վրա:

11.

Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը

Այլ ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Նախատեսվում է հսկողություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսական բաժնի հետ, ինչպես նաև ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կողմից: Ծրագրի ավարտից հետո կտրվի ամփոփ տեղեկություն:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան