ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի ապրիլի 4-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդ կետով.
«6) սոցիալապես անապահով առանձին հարկատուների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող են սահմանվել հողի հարկի արտոնություններ` տվյալ տարվա համար հողի հարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների հինգ տոկոսը չգերազանցող չափով, որոնց դիմաց պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրվում: Համայնքի ավագանին կարող է այդ գումարը գերազանցող չափով արտոնություններ սահմանել` սոցիալապես անապահով հողի հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարելով հողի հարկը:»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Երևան |