Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի, 2020 թվական N 195-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի 2020 թվականի հուլիսի 14-ի N 1844-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հուլիսի 15-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել տնտեսվարողների հետևյալ հասցեներում իրականացվող գործունեության շրջանակում նոր անձանց (այցելուների, հաճախորդների) ընդունումը և սպասարկումը.
1) «Ռոբնան» ՍՊԸ՝ ք․ Ջերմուկ, Շահումյան 26.
2) «Լիլիթ Կարախանյան» Ա/Ձ՝ ք․ Ջերմուկ, Մյասնիկյան 7/1.
3) «Սարգսյան Հենրիկ» Ա/Ձ՝ ք․ Ջերմուկ, Շահումյան 10/1.
4) «Նարեկ հանգստյան տուն» ԲԲԸ՝ ք․ Ջերմուկ, Մելիք Ադամյան 2։
2. Սույն որոշման 1-ին կետով նշված տնտեսավարողներին ձեռնարկել միջոցներ արձանագրված խախտումները անհապաղ վերացնելու ուղղությամբ:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
4. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|