Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի, 2020 թվական N 194-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 13-ի N 976-Ա, N 977-Ա, N 979-Ա, N 980-Ա, N 983-Ա, N 984-Ա, N 985-Ա և N 986-Ահրամանների հիման վրա 2020 թվականի հուլիսի 14-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Գարսևան Ղարիբյան», Արարատի մարզ, գ․Սիսավան,Պ.Սևակի 1 (ՀՎՀՀ 46428693).
2) Ա/Ձ «Հրայր Մարտիրոսյան», Արարատի մարզ, գ․Արալեզ, Խանջյան 13 (ՀՎՀՀ 47786947).
3) Ա/Ձ «Վազգեն Մարտիրոսյան», Արարատի մարզ, գ․Սիսավան, Բարեկամության 4/1 (ՀՎՀՀ 46407855).
4) Ա/Ձ «Անի Շամիրյան», Արարատի մարզ, գ․Արալեզ Խանջյան 19 (ՀՎՀՀ 47895081).
5) Ա/Ձ «Արմինե Շահնազարյան», Արարատի մազ, գ․Սիսավան, Մ.Մաշտոցի 17/1 (ՀՎՀՀ 47860958).
6) Ա/Ձ «Գևորգ Ղազարյան», Արարատի մարզ, գ․Արալեզ, Շիրազի 16 (ՀՎՀՀ 47835154).
7) Ա/Ձ «Հայարփինե Սաֆարյան», Արարատի մարզ, գ․Նոր Կյանք Արարատյան 45 (ՀՎՀՀ 85976247).
8) Ա/Ձ «Լիաննա Հովհաննիսյան», Սյունիքի մարզ, ք.Սիսիան Չարենցի 8/16 (ՀՎՀՀ 79812093).
9) Ա/Ձ «Ռուզան Ամիրխանյան», Սյունիքի մարզ, ք.Ագարակ,Ղ,Հովհաննիսյանի փ. (ՀՎՀՀ 79510517).
10) Ա/Ձ «Լուսիկ Աթայան», Սյունիքի մարզ, ք.Ագարակ Չարենցի 28հ. (ՀՎՀՀ 78669295).
11) Ա/Ձ «Անդրանիկ Հունանյան», Վայոց ձորի մարզ, Զառիթափ համայնք Վայք– Սարավան ավտոմայրուղի 16-րդ կմ (ՀՎՀՀ 76819148).
12) Ա/Ձ «Հասմիկ Մովսիսյան», Գեղարքունիքի մարզ, գ․Չկալովկա, 1-ին փողոց, 8/1 (ՀՎՀՀ 75437907).
13) Ա/Ձ «Հովհաննես Ռուստամյան», Արագածոտնի մարզ, գ.Բյուրական (ՀՎՀՀ 54633799).
14) Ա/Ձ «Վարդան Այվազյան», Արագածոտնի մարզ, գ. Բյուրական (ՀՎՀՀ 54666864).
15) Ա/Ձ «Արմեն Ղալթախչյան», Տավուշի մարզ, գ. Աչաջուր, փ. 4, նրբ. 4, 2 փակ. (ՀՎՀՀ 70998517).
16) Ա/Ձ «Վոլոդյա Սարիբեկյան», Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն 2, ՔՇՀ 7 (ՀՎՀՀ 66868171).
17) Ա/Ձ «Սամսոն Շառոյան», Կոտայքի մարզ, գ. Գառնի, Ազատամարտիկների 5 (ՀՎՀՀ 83029543).
18) «Գառնիտուն» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ. Գառնի, Մարզպետունի 8 (ՀՎՀՀ 00877674):
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2020 թվական: