Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-126
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2001-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.12.30/33(131)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.12.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2000
Дата вступления в силу
01.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի չորրորդ մասում «Ֆիզիկական անձինք դառնում են ԱԱՀ վճարողներ և նրանցից» բառերը փոխարինել «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներ (գործառնություններ) իրականացնող անձինք հարկ վճարող են համարվում այն պահից, երբ որևէ գործարքի իրականացմամբ տվյալ եռամսյակի և դրան նախորդող երեք եռամսյակների ընթացքում այդ գործարքների գծով հասույթի ընդհանուր ծավալը (ներառյալ 6 հոդվածի 3-րդ կետում նշված գործարքների համար սույն օրենքին համապատասխան հաշվարկված հարկվող շրջանառության գումարը) գերազանցում է 10 միլիոն դրամը: Այդ պահից ԱԱՀ հաշվարկվում և վճարվում է 10 միլիոն դրամը գերազանցող մասի համար:

Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք մինչև ԱԱՀ վճարող դառնալը համարվում են պարզեցված հարկ վճարող` «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Անկախ սույն հոդվածի առաջին մասի դրույթներից, անձը համարվում է ԱԱՀ վճարող, եթե նա չի բավարարում պարզեցված հարկ վճարող համարվելու` օրենքով սահմանված պայմաններին:

Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք որևէ գործարքի իրականացմամբ նույն մասով սահմանված չափը գերազանցելու պահից ԱԱՀ վճարող են համարվում տվյալ եռամսյակում և դրան հաջորդող մեկ տարվա ընթացքում` անկախ այդ ժամանակահատվածում նրանց ստացած հասույթների ծավալներից:»:

 

Հոդված 3. Օրենքի 6 հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4) «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող ապրանքներից ԱԱՀ հաշվարկվում և գանձվում է մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին, բացառությամբ`

ա) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` օրենքով հաստատված ցանկում ընդգրկված այն ապրանքների, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, և որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման.

բ) Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող այն ապրանքների, որոնց շրջանառությունը սույն օրենքի 15 հոդվածի 20-րդ կետի համաձայն ազատված է ԱԱՀ-ից:»:

 

Հոդված 4. Օրենքի 7 հոդվածում`

 

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) պետական տուրքի գումարը.».

բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3) հրապարակային պայմանագրերով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում իրացված ապրանքների իրացնողի կողմից անհատույց մատուցվող սպասարկման ծառայությունները, այդ ծառայությունների շրջանակներում սահմանված որակին չհամապատասխանող ապրանքների, դրանց կոմպլեկտավորող տարրերի անհատույց փոխարինումը, այն ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը, որոնց արժեքը ներառված է հրապարակային պայմանագրերի համաձայն մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների արժեքում.».

գ) 5-րդ կետում «վերակազմավորման» բառը փոխարինել «վերակազմակերպման» բառով.

դ) ուժը կորցրած ճանաչել 7-րդ և 8-րդ կետերը.

ե) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«10) բռնագրավման կամ նվիրատվության ձևով գույքի կամ գույքային իրավունքի օտարումը պետությանը.».

զ) ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը:

 

Հոդված 5. Օրենքի 8 հոդվածում`

ա) 1-ին կետի երկրորդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «ապրանքների արտահանման դեպքերի, ինչպես նաև» բառերով.

բ) 2-րդ կետում «գանձվող ակցիզային հարկի» բառերը փոխարինել «գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի» բառերով.

գ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ-ով հարկվող գործարքներ իրականացնելիս (ներառյալ այդ անձանց սեփականությունը հանդիսացող ապրանքներ ներմուծելիս) պայմանագրային հարաբերությունների կողմ (ներառյալ կոնտրագենտ) հանդիսացող Հայաստանի Հանրապետության անձինք (քաղաքացիները, անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման և պետական մարմինները) այդ գործարքների գծով օտարերկրյա անձանց փոխարեն կրում են հարկային պարտավորություն` սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով.».

դ) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6) ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են իրական արժեքից էականորեն ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող` սույն օրենքին համապատասխան որոշվող մեծությունը (գործարքի արժեքը, վճարի, վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծությունը), իսկ դրա բացակայության դեպքում` գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը (գործարքի իրական արժեքը).»:

 

Հոդված 6. Օրենքի 15 հոդվածում`

ա) ուժը կորցրած ճանաչել 1-ին, 5-րդ, 13-րդ և 18-րդ կետերը.

բ) 2-րդ կետը «ուսումնարանները,» բառից հետո լրացնել «որակավորման և վերաորակավորման» բառերով.

գ) 17-րդ կետից հանել «- ֆինանսական վարձակալության իրականացումը» և «- բանկի կողմից արժեթղթերի, թանկարժեք մետաղների, քարերի, ոսկերչական իրերի, այլ արժեքների և փաստաթղթերի ի պահ ընդունումը» պարբերությունները.

դ) 17-րդ կետում «- օրենքով սահմանված կարգով բանկի սեփականություն դարձած գրավի առարկայի իրացումը, եթե վերջինս կատարվել է գրավի առարկան բանկի սեփականություն դառնալու պահից մեկ տարվա ընթացքում» պարբերությունը փոխարինել «- օրենքով սահմանված կարգով բանկի սեփականություն դարձած` անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի իրացումը» պարբերությամբ.

ե) 19-րդ կետից հանել «դեղամիջոցների, դեղանյութերի» բառերը.

զ) 20-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմնի կողմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով.

է) 22-րդ կետից հանել «(մասնակի հատուցմամբ)» ու «և ապրանքների ու ծառայությունների տարվա ընթացքում միանգամյա կամ ոչ պարբերական իրացումը» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 16 հոդվածում`

ա) 1-ին կետում «մատակարարվող (արտահանվող)» բառերը փոխարինել «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արտահանվող» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ և 9-րդ կետերը.

գ) 5-րդ կետից հանել «մատակարարման,» ու «և վարձակալության ծառայությունների» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 20 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Սույն օրենքի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձինք հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո, մինչև դրան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած կարգով ներկայացնում են տեղեկություններ` հաշվետու ժամանակաշրջանում իրենց կողմից ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների և իրենց կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով դուրս գրված (գնորդներին տրված) հարկային հաշիվների վերաբերյալ: Ընդ որում, այդ տեղեկություններում ԱԱՀ վճարող անձը ներառում է տեղեկություններ միայն այն հարկային հաշիվների վերաբերյալ, որոնցում տվյալ անձին հարկային հաշիվ տրամադրած կամ նրանից հարկային հաշիվ ստացած անձի համար տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված կամ տրամադրված հաշիվներում ներառված հարկվող շրջանառության արժեքը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափը:»:

 

Հոդված 9. Օրենքի 23 հոդվածում`

ա) 1-ին կետից հանել երկրորդ մասը.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասեր`

«Սույն օրենքի 3 հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող դարձած և սահմանված կարգով հարկային մարմիններում հաշվառման կանգնած անձինք հաշվետու ժամանակաշրջանում սույն հոդվածով սահմանված կարգով հաշվանցում են սույն օրենքի 3 հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվելու պահից հետո ձեռք բերված (այդ թվում` ներմուծված) ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված (մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները:

ԱԱՀ վճարող անձանց կողմից արտադրական և այլ առևտրային նպատակներով ձեռք բերված ապրանքների կորստի դեպքում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարներին (օրենքով սահմանված դեպքում` մաքսային սահմանին) վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) ԱԱՀ-ի գումարները միացվում են ծախսերին, եթե այդ կորուստները շահութահարկով հարկման նպատակով չեն դիտվում որպես համախառն եկամտից նվազեցում:»:

 

Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 24 հոդվածը:

 

Հոդված 11. Օրենքի 25 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 25. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են ԱԱՀ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով վերադարձվում են վճարողներին` հարկային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված` գումարը հիմնավորող համապատասխան տեղեկանքի հիման վրա` 30 օրվա ընթացքում (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի գծով առաջացող գումարների): Ընդ որում, նշված գումարի վերադարձը պետական բյուջեից կատարվում է առաջնահերթ` համապատասխան տեղեկանքի տրամադրմանը հաջորդող օրերի ընթացքում` պետական բյուջեում ԱԱՀ-ի գծով առկա մուտքերի հաշվին:

Հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 23 հոդվածով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) հաշվանցվում է վճարողների կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին: Սույն օրենքի 40 հոդվածով նախատեսված դեպքերում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) ենթակա է վերադարձման` սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հետ միաժամանակ այլ գործարքների իրականացման դեպքում ԱԱՀ վճարող անձինք վարում են առանձնացված հաշվառում: Այդպիսի հաշվառման իրականացման անհնարինության դեպքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցման կամ հետ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի գումարների մեծությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` ելնելով հարկվող ընդհանուր շրջանառության մեջ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տեսակարար կշռից:

Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված հարկի գումարներից հաշվանցման կամ պետական բյուջեից հետ ստացման հարկ վճարողի իրավունքը ենթակա չէ այլ անձանց օտարման, բացառությամբ կազմակերպության վերակազմակերպման կամ ֆիզիկական անձի մահվան դեպքի, երբ այդ իրավունքը փոխանցվում է համապատասխան իրավահաջորդին:»:

 

Հոդված 12. Օրենքի 26 հոդվածում`

ա) «և 24 հոդվածներում» բառերը փոխարինել «հոդվածում» բառով.

բ) 2-րդ կետի առաջին մասը «(գործառնությունների) գծով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև այն գործարքների գծով, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը» բառերով, և «շրջանառության ծախքերին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի» բառերով.

գ) 2-րդ կետի երկրորդ մասում «Սույն կետով սահմանված կարգը տարածվում է» բառերը փոխարինել «Բացառությամբ ապրանքների արտահանման դեպքի, սույն կետով սահմանված կարգը տարածվում է» բառերով.

դ) 3-րդ կետից հանել երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերը:

 

Հոդված 13. Օրենքի 27 հոդվածում`

ա) հանել չորրորդ, հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ նախադասությունները.

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Սույն օրենքի 7 հոդվածի 3-րդ կետում նշված գործարքների մասով հարկվող շրջանառություն չի առաջանում և ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարների` սույն հոդվածով սահմանված կարգով վերահաշվարկներ չեն կատարվում:»:

 

Հոդված 14. Օրենքի 29 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 29. Սույն օրենքի 19 հոդվածի պահանջները խախտելու և հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում անձինք պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը սահմանված ընդհանուր կարգով վճարել բյուջե:»:

 

Հոդված 15. Օրենքի 32 հոդվածում`

ա) չորրորդ մասում «25» թիվը փոխարինել «20» թվով.

բ) հանել հինգերորդ մասը:

 

Հոդված 16. Օրենքի 33 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«ԱԱՀ վճարողների կողմից ԱԱՀ-ի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, բացառությամբ սույն օրենքի 29 հոդվածով սահմանված դեպքի:»:

 

Հոդված 17. Օրենքի 40 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 40. Առևտրային կազմակերպությունների լուծարման ընթացքում դրանց կողմից սեփականության իրավունքի օբյեկտների և այլ գույքային իրավունքների օտարումը, այդ թվում` պետության և երրորդ անձանց հանդեպ պարտավորությունները կատարելուց (մարելուց) հետո բաժնետերերի, հիմնադիրների, փայամասնակիցների միջև բաշխումը (օտարումը) ենթակա է ԱԱՀ-ով հարկման` սահմանված ընդհանուր կարգով:

Անհատ ձեռնարկատերերի կողմից գործունեության դադարեցման դեպքում ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների մնացորդների մասով (այդ թվում` ապրանքների, արտադրանքի, մտավոր սեփականության օբյեկտների), այլ գույքային իրավունքների գծով ձեռքբերումների դիմաց վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) և մինչև գործունեության դադարեցումը հաշվանցված ԱԱՀ-ի գումարների չափով առաջանում է լրացուցիչ հարկային պարտավորություն:»:

 

Հոդված 18. Օրենքի 43 հոդվածը «Այդ տուգանքը կիրառվում է նաև» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 8 հոդվածի 4-րդ կետով սահմանված հարկի գծով պարտավորությունը չկատարելու և» բառերով:

 

Հոդված 19. Օրենքը 43 հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 431 հոդվածով`

 

«Հոդված 431. Սույն օրենքի 20 հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացվող տեղեկություններում ապրանքների մատակարարման կամ ձեռքբերման և ծառայությունների մատուցման կամ ստացման գծով ԱԱՀ-ի գումարները չներառելու դեպքում տեղեկությունները ներկայացնող անձը վճարում է տուգանք` սխալ ներկայացված յուրաքանչյուր տեղեկության (հարկային հաշվի) համար 5,000 դրամի չափով:»:

 

Հոդված 20. Օրենքը 45 հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 451 հոդվածով`

 

«Հոդված 451. Փոխկապակցված անձինք ԱԱՀ վճարողներ են համարվում` անկախ սույն օրենքի 3 հոդվածով սահմանված չափը գերազանցելու հանգամանքից»:

 

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 4 հոդվածի «զ» ենթակետի, և 8 և 19 հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից, և 10 հոդվածի, 12 հոդվածի «ա» ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 3 հոդվածի համաձայն` օրենքի 6 հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված ցանկի հաստատումը մինչև 2001 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Անկախ սույն օրենքի 6 հոդվածի «դ» ենթակետից` սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ օրենքով սահմանված կարգով բանկի սեփականություն դարձած գրավի առարկայի իրացումը գրավի առարկան բանկի սեփականություն դառնալու պահից մեկ տարվա ընթացքում ազատվում է ավելացված արժեքի հարկից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
29 դեկտեմբերի 2000 թ.
ՀՕ-126

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան