ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2020 թվականի N 1153-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍԱՆԷՆԵՐՋԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ներկայացված հայտը բավարարելու ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՍԱՆԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 1153-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը (դրամ) |
1. |
8544499509 |
Պղնձյա մալուխ |
պղնձյա մալուխներ արևային կայանների համար՝ առանց միացնող հարմարանքների, 80 Վ-ից մեծ լարման համար, բայց ոչ ավելի, քան 1000 Վ-ը |
կգ |
2 300 |
Գերմանիա, |
15 500 000 |
2. |
7308909809 |
Մետաղական կոնստրուկցիա արևային վահանակների տեղակայման համար |
մետաղական կոնստրուկցիաներ սև մետաղից՝ ցինկապատ, արևային վահանակների տեղադրման համար՝ իր հավաքման դետալներով (չհավաքված) |
կգ |
97 000 |
Թուրքիա |
77 837 068 |
3. |
7318157009 |
Հեղյուս՝ վեցանկյուն գլխիկով, տափօղակներով, մանեկով |
հեղյուս կոռոզիակայուն պողպատից վեցանկյուն գլխիկով, 2 տափօղակներով, 1 զսպանակավոր տափօղակով, մանեկով |
կգ |
2 800 |
Թուրքիա |
7 500 000 |
4. |
7318156100 |
Հեղյուս՝ գլխիկը վեցանկյուն փորակով |
հեղյուս կոռոզիակայուն պողպատից՝ գլխիկը վեցանկյուն փորակով |
կգ |
370 |
Թուրքիա |
1 341 000 |
5. |
7318163009 |
Մանեկներ՝ ինքնասևեռվող |
կոռոզիակայուն պողպատից մանեկներ՝ ինքնասևեռվող |
կգ |
165 |
Թուրքիա |
450 000 |
6. |
7318220009 |
Տափօղակներ |
տափօղակներ՝ կոռոզիակայուն պողպատից |
կգ |
130 |
Թուրքիա |
410 000 |
7. |
7318153009 |
Հեղյուս՝ առանց գլխիկի |
հեղյուս առանց գլխիկի՝ 2 մանեկներով, տափօղակով՝ կոռոզիակայուն պողպատից |
կգ |
2 000 |
Թուրքիա |
6 000 000 |
8. |
7610909000 |
Ալյումինե դետալներ արևային վահանակների ամրացման համար |
ալյումինե դետալներ արևային վահանակները մետաղական կոնստրուկցիաներին ամրացնելու համար |
կգ |
1 300 |
Թուրքիա |
4 135 000 |
9. |
3506100000 |
Էպօքսիդային սոսինձ |
էպօքսիդային սոսինձ մինչև 1 կգ փաթեթավորմամբ |
կգ |
550 |
Թուրքիա |
2 175 000 |
Ընդամենը |
115 348 068 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |