Գլխավոր տեղեկություն
Номер
N 254-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.08.2020-11.09.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2020.08.10-2020.08.23 Պաշտոնական հրապարակման օրը 18.08.2020
Принят
Պարետ
Дата принятия
18.08.2020
Подписан
Պարետ
Дата подписания
18.08.2020
Дата вступления в силу
18.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի, 2020 թվական N 254-Ն

 

ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18- ի` «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 5 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Որոշման 1.2 կետը լրացնել «բացառությամբ 1.2.2 կետով նախատեսված դեպքերում» բառերով:

2. Որոշման 1.2.1 կետը ճանաչել ուժը կորցրած:

3. Որոշումը լրացնել նոր՝ 1.2.2 կետով, հետևյալ բովանդակությամբ

«Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո սույն որոշմամբ սահմանված կարգով ինքնամեկուսացված անձը կարող է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետի ընթացքում վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտություն (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն): ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

ՀՀ ժամանած և ինքնամեկուսացման մեջ գտնվող անձից նմուշառումը կարող է իրականացվել բացառապես իր ինքնամեկուսացման վայրում՝ լաբորատորիայի աշխատակիցների այցի միջոցով:

Համապատասխան ենթակառուցվածքների առկայության պարագայում նմուշառումը կարող է իրականացվել նաև անմիջապես ՀՀ տարածք մուտք գործելուց հետո, օդանավակայանների, ինչպես նաև սահմանային անցման կետերի տարածքում տեղակայված նմուշառման կենտրոնների մասնագետների կողմից:»:

4. Որոշումը լրացնել նոր՝ 1.2.3 կետով, հետևյալ բովանդակությամբ

«ՀՀ ժամանող անձանց տվյալները ԱՐՄԵԴ համակարգ են մուտքագրվում հատուկ նշումով: Լաբորատորիաների կողմից թեստավորում անցած լաբորատոր հետազոտության բացասական արդյունքի մասին տեղեկատվությունը ԱՐՄԵԴ համակարգ մուտքագրվելուց հետո տվյալ անձինք ենթակա են ինքնամեկուսացումից անհապաղ ազատման: Մինչև լաբորատորիայի կողմից ԱՐՄԵԴ համակարգ բացասական պատասխանի մուտքագրումն անձը ստանում է ինքնամեկուսացման ցուցում:»:

5. Որոշման 2.7 կետի «14 օրյա մեկուսացման» բառերը փոխարինել «14 օրյա ինքնամեկուսացման» բառերով, «12 ժամվա ընթացքում» բառերը փոխարինել

«24 ժամվա ընթացքում» բառերով, իսկ «մուտքագրումը» բառից հետո ավելացնել

«իսկ ԱՐՄԵԴ համակարգի աշխատանքների խափանման դեպքում ոչ ուշ քան 36 ժամվա ընթացքում»

6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

  Տ. ԱՎԻՆՅԱՆ 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 օգոստոսի 2020 թվական: