Գլխավոր տեղեկություն
Номер
N 1115-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.07.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.07.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.07.2020
Дата вступления в силу
04.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2020 թվականի N 1115-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշման հավելվածի N 6 աղյուսակում կատարել հետևյալ լրացումները՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին տողով.

 

 «

20.1.

Պարեկային ծառայության պաշտոններ

«Ոստիկանական գործ» մասնագիտություն՝ «Պարեկ» որակավորմամբ կամ սույն աղյուսակով նախատեսված ցանկացած մասնագիտություն՝ ոստիկանության ուսումնական հաստատությունում պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայական ունենալու պայմանով

արհեստավոր կամ ոստիկանության ուսումնական հաստատությունում պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար համապատասխան վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայական

 ».

 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 38.1-ին տողով.

 

 «

38.1.

Պարեկային ծառայության պաշտոններ

«Ոստիկանական գործ» մասնագիտություն՝ «Պարեկ» որակավորմամբ կամ սույն աղյուսակով նախատեսված ցանկացած մասնագիտություն՝ ոստիկանության ուսումնական հաստատությունում պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայական ունենալու պայմանով

արհեստավոր կամ ոստիկանության ուսումնական հաստատությունում պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար համապատասխան վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայական

 »:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 3

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2020 թվական: