Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-108
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (08.12.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.12.08/29(127)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.11.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
27.11.2000
Дата вступления в силу
08.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի նոյեմբերի 22-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2000 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների կուտակման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված գանձապետական հատուկ հաշվից, մինչև 2001 թվականի ապրիլի 1-ը վերադարձման պայմանով, «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` պաշտպանված ծախսերի ֆինանսավորման նպատակով 2000 թվականին ներգրավել մինչև 8,25 մլրդ դրամ, որից` պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի գծով` մինչև 4,0 մլրդ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով` մինչև 1,2 մլրդ, թոշակների գծով` մինչև 0,69 մլրդ և նպաստների գծով` մինչև 2,36 մլրդ դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
27 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-108

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան