Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հուլիսի, 2020 թվական N 165-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 26-ի N 730-Ա, N 731-Ա, N 733-Ա, N 735-Ա, N 736-Ա և N 738-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի հունիսի 30-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Աիդա Հովհաննիսյան», Սյունիքի մարզ, ք.Սիսիան,Գայի 12/30 (ՀՎՀՀ 79800388).
2) Ա/Ձ «Սուսան Հովհաննիսյան», Գեղարքունիքի մարզ, գ.Գանձակ, Բաղրամյան 18, (ՀՎՀՀ 74317503).
3) Ա/Ձ «Արթուր Ավետիսյան», Գեղարքունիքի մարզ, ք, Գավառ, Արծվաքար թաղամաս (ՀՎՀՀ 74301933).
4) Ա/Ձ «Ծովինար Մխոյան», Արմավիրի մարզ, գ․ Նորապատ 5/60 (ՀՎՀՀ 49583354).
5) Ա/Ձ «Արարատ Սահակյան», Արմավիրի մարզ, գ․Նորապատ 4/1 (ՀՎՀՀ 49501319).
6) Ա/Ձ «Վոլոդյա Գասպարյան», Արմավիրի մարզ, գ.Նորապատ 5/64.
7) Ա/Ձ «Արմեն Մուրադյան», Արմավիրի մարզ գ,Նորապատ, փող. 4.
8) Ա/Ձ «Մուրադ Հովհաննիսյան», Վայոց ձորի մարզ, գ. Շատին (ՀՎՀՀ 76817909).
9) Ա/Ձ «Բերիկ Զարգարյան», ք. Երևան, Գյուրջյան 9/6 (ՀՎՀՀ 25357744).
10) Ա/Ձ «Սուսաննա Ասլանյան», ք. Երևան, Վիլնյուսի 49/8 (ՀՎՀՀ 25434308).
11) Ա/Ձ «Հովհաննես Սարգսյան», ք. Երևան, Վիլնյուսի 2/2 (ՀՎՀՀ 20106967).
12) Ա/Ձ «Էրիկ Կարապետյան», Կոտայքի մարզ, գ. Զովունի 1 (ՀՎՀՀ 20228688).
13) Ա/Ձ «Վլադիմիր Հարությունյան», Կոտայքի մարզ, գ. Զովունի 1 փող., 153 շ (ՀՎՀՀ 20190973):
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|