Գլխավոր տեղեկություն
Номер
N 1098-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում 07.07.2020
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.07.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.07.2020
Дата вступления в силу
08.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2020 թվականի N 1098-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1215-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի «Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 1215-Լ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 2-ի N 1098-Լ որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 1-ի N 1215-Լ որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու մարմինը

Ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1.

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ամբողջական առաջարկի հաստատում

Համաշխարհային բանկի ընթացակարգերին համապատասխան ընտրված ամբողջական առաջարկի առկայություն

Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով
(համաձայնությամբ)

2019 թ. երկրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

2.

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման համար հողի սեփականության իրավունքի փոխանցում Երևանի քաղաքապետարանից Հայաստանի Հանրապետությանը

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողի սեփականության իրավունքի առկայություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն(ներկայիս՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն)

Երևանի քաղաքապետարան(համաձայնությամբ)

«Ինժեներական ասոցիացիա» ՀԿ(համաձայնությամբ)

2019 թ. երկրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

3.

Հավաստագրման հանձնաժողովի ստեղծում և լիազորությունների սահմանում ՀՀ կառավարության որոշմամբ

Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակ ստանալու համար ներկայացված հայտերի քննարկման և որոշումների ընդունման լիազորություններ ունեցող հավաստագրման հանձնաժողովի առկայություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ(համաձայնությամբ)

«Ինժեներական ասոցիացիա» ՀԿ(համաձայնությամբ)

«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերություն(համաձայնությամբ)

2020 թ. երրորդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

4.

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում հողի բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով նախագծային կազմակերպության ընտրություն

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում հողի բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով նախագծային կազմակերպության ընտրություն

Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն(համաձայնությամբ)

2019 թ․ չորրորդ եռամսյակ

Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

5.

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման նպատակով նախագծային կազմակերպության ընտրություն

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման նպատակով նախագծային կազմակերպության ընտրություն

Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն(համաձայնությամբ)

2020 թ․ առաջին եռամսյակ

Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

6.

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում հողի բարեկարգման աշխատանքների իրականացման համար շինարարական կազմակերպության ընտրության արդյունքում պայմանագրի ստորագրում և աշխատանքների մեկնարկ

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում հողի բարեկարգման աշխատանքների իրականացման համար շինարարական կազմակերպության առկայություն և աշխատանքների մեկնարկի ապահովում

Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով(համաձայնությամբ)

Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն(համաձայնությամբ)

Ըստ Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրով սահմանված ընթացակարգի

Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

7.

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի շինարարության իրականացման համար շինարարական կազմակերպության ընտրության արդյունքում պայմանագրի ստորագրում և աշխատանքների մեկնարկ

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի շինարարության իրականացման համար շինարարական կազմակերպության առկայություն և աշխատանքների մեկնարկի ապահովում

Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով(համաձայնությամբ)

Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն(համաձայնությամբ)

Ըստ Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրով սահմանված ընթացակարգի

Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

8.

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում հողի բարեկարգման աշխատանքների իրականացման ավարտ

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում հողի բարեկարգման աշխատանքների իրականացման ապահովում

Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն (համաձայնությամբ)

Ըստ Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրով սահմանված ընթացակարգի

Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

9.

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի շինարարության իրականացման ավարտ

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի շինարարական աշխատանքների իրականացման ապահովում

Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն(համաձայնությամբ)

Ըստ Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրով սահմանված ընթացակարգի

Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան