Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-136
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (15.01.2001-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.01.15/1(133) Հոդ.2
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
15.12.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
08.01.2001
Дата вступления в силу
15.01.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 15-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետը «վարձակալության» բառից հետո լրացնել «, պետական սեփականություն համարվող հողերի օտարման» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 16 հոդվածի 36-րդ կետի «ժա» ենթակետը «հողերի» բառից հետո լրացնել«օտարման,» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 24 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» ենթակետով`

«ժա) սեփականատերը` օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված պետական սեփականություն համարվող հողամասերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար:»:

 

Հոդված 4. Օրենքի 29 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված պետական սեփականություն համարվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելիս սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ


Երևան
8 հունվարի 2001 թ.
ՀՕ-136