Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-104
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (30.11.2000-16.12.2017)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.11.30/28(126)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
25.10.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
17.11.2000
Дата вступления в силу
30.11.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 2-րդ կետի 2-րդ նախադասության «անձինք» բառից հետո լրացնել «փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը և» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 11 հոդվածի 2-րդ կետի «երեք տարուց ոչ պակաս» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև, եթե կատարել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 20 հոդվածի`

ա) 2-րդ կետից հանել «և դրանք ավարտած սպաների» բառերը.

բ) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Պայմանագրային զինվորական ծառայության ընդունվող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում են գրավոր պայմանագիր:

Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների հետուսումնական պայմանագրային զինծառայությունը պարտադիր է: Հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողները պաշտպանության նախարարությանը փոխհատուցում են իրենց ուսման հետ կապված ծախսերը` պայմանագրով սահմանված կարգով և չափով:».

գ) 3-րդ կետի «սպայական կազմի» բառերից հետո փակագծերում լրացնել «(այդ թվում` ռազմաուսումնական հաստատություններ ավարտած)» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 21 հոդվածի`

ա) 1-ին կետի «գ» ենթակետը հանել.

բ) 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) սպաների համար` մինչև տարիքի կամ ծառայության սահմանային ժամկետի լրանալը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած ժամկետով, բայց առաջին պայմանագիրը` ոչ պակաս 3-5 տարուց.

բ) ենթասպաների համար` 3-5 տարի.

գ) ավագների, սերժանտների և շարքայինների համար` 3 տարի:

Ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների հետ կնքվող պայմանագրի ընդհանուր ժամկետը սահմանվում է 20 տարի (ներառյալ ուսման ժամկետը` որպես պարտադիր զինվորական ծառայություն):»:

 

Հոդված 5. Օրենքի 23 հոդվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«5. Կարգապահական գումարտակում և ազատազրկման վայրերում պատիժը կրած անձինք (բացառությամբ սույն օրենքի 11 հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի) ուղարկվում են պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու` օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
17 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-104

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան