Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի, 2020 թվական N 244-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 7-ի N 1195-Ա, N 1197-Ա և N 1205-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 10-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) Ա/Ձ «Իրինա Կյուրղենյան», Արագածոտնի մարզ, գ.Նոր Եդեսիա (ՀՎՀՀ 54660077)․
2) Ա/Ձ «Էլմիրա Սաղաթելյան», Արագածոտնի մարզ, գ.Նոր Եդեսիա (ՀՎՀՀ 54648451)․
3) Ա/Ձ «Լիլիթ Հակոբյան», Արարատի մարզ, գ․Այգեստան Խանջյան 1 (ՀՎՀՀ 47900759)․
4) «Բլեք Սթար 2018» ՍՊԸ, ք․ Երևան, Աբովյան 1/3 (ՀՎՀՀ 54660077)։
2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 օգոստոսի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|