Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (04.07.2020-по сей день)
Первоисточник
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.07.2020
Дата подписания
03.07.2020
Дата вступления в силу
04.07.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հուլիսի 2020 թվականի N 1115-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշման հավելվածի N 6 աղյուսակում կատարել հետևյալ լրացումները՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին տողով.
« |
20.1. |
Պարեկային ծառայության պաշտոններ |
«Ոստիկանական գործ» մասնագիտություն՝ «Պարեկ» որակավորմամբ կամ սույն աղյուսակով նախատեսված ցանկացած մասնագիտություն՝ ոստիկանության ուսումնական հաստատությունում պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայական ունենալու պայմանով |
արհեստավոր կամ ոստիկանության ուսումնական հաստատությունում պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար համապատասխան վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայական | |
». |
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 38.1-ին տողով.
« |
38.1. |
Պարեկային ծառայության պաշտոններ |
«Ոստիկանական գործ» մասնագիտություն՝ «Պարեկ» որակավորմամբ կամ սույն աղյուսակով նախատեսված ցանկացած մասնագիտություն՝ ոստիկանության ուսումնական հաստատությունում պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայական ունենալու պայմանով |
արհեստավոր կամ ոստիկանության ուսումնական հաստատությունում պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար համապատասխան վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին վկայական | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
2020 թ. հուլիսի 3
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2020 թվական:
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ | |
Համապատասխան ինկորպորացիան |