Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-129
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2001-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.12.30/33(131)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.12.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2000
Дата вступления в силу
01.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

 

«Եթե Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրական և այլ ակտերով սահմանված դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ դրանցում առկա են տարընթերցումներ, ապա հարկման նպատակով այդ դրույթները մեկնաբանվում են հարկ վճարողի օգտին:»:

 

Հոդված 2. Օրենքը 11 հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 111 հոդվածով`

«Հոդված 111. Հարկման նպատակով փոխկապակցված անձինք են համարվում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով փոխկապակցված անձինք:»:

 

Հոդված 3. Օրենքի 15 հոդվածի երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Անուղղակի հարկեր վճարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել առանձին հաշվառման կարգ:»:

 

Հոդված 4. Օրենքի 23 հոդվածում «հարկ վճարողից (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալից) գանձվում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.2 տոկոսի չափով» բառերը փոխարինել «հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով» բառերով:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 281 հոդվածով`

«Հոդված 281. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների կամ դրանց շահագործման կանոնների խախտմամբ դրամական հաշվարկներ իրականացնելու դեպքում հարկ վճարողը վճարում է տուգանք` հարյուր հիսուն հազար դրամի չափով:

 

Վերոհիշյալ տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումը կրկնելու դեպքում հարկ վճարողը վճարում է տուգանք` երեք հարյուր հազար դրամի չափով:»:

 

Հոդված 6. Օրենքի 30 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

 

«Հարկերի վճարումն ուշացնելու դեպքում հարկային մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, հարկերի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից հարկային մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ հարկային պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:»:

 

Հոդված 7. Օրենքի 33 հոդվածի հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Անուղղակի հարկերի (ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ) գծով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված գումարների և հաշվանցման (պակասեցման կամ վերադարձման) ենթակա հարկի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը հաշվանցվում (պակասեցվում կամ վերադարձվում) է այդ հարկատեսակների մասին օրենքներով սահմանված կարգով:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
29 դեկտեմբերի 2000 թ.
ՀՕ-129