Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի, 2020 թվական N 161-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի հունիսի 19-ի 319-Ա հրամանի հիման վրա 2020 թվականի հունիսի 26-ին, 27-ին և 28-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Տայգեր շին» ՍՊԸ, ք.Երևան, Բեկնազարյան 44, 136 տարածք (ՀՎՀՀ 01298005).
2) Ա/Ձ «Շողիկ Սահրադյան», ք.Երևան, Շինարարների 8/1 (ՀՎՀՀ 54684238).
3) «Ա/Ձ «Արտաշես Բլբուլյան», ք.Երևան, Շինարարների 29, 28 (ՀՎՀՀ 89169389).
4) Ա/Ձ «Մանվել Գալստյան», Շիրակի մարզ, ք.Գյումրի, Շիրակացի 8 Զ/Թ, 10/1 (ՀՎՀՀ 57288289).
5) «Մոնիկա-Ռաֆայել» ՍՊԸ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Շիրակացի զորամասին հարակից (ՀՎՀՀ 05513189).
6) Ա/Ձ «Գայանե Մանուկյան», Շիրակի մարզ, Ազատան (ՀՎՀՀ 57314517).
7) Ա/Ձ «Վարդան Խոջոյան», Շիրակի մարզ, ք.Գյումրի, Շահումյան 216, 1 (ՀՎՀՀ 57227617).
8) Ա/Ձ «Գևորգ Ալեքսանյան», Շիրակի մարզ, ք.Գյումրի, Խրիմյան Հայրիկ 36, 1 (ՀՎՀՀ 89176015).
9) Ա/Ձ «Մնացական Աղաջանյան», Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Սարալանջի 2/2 (ՀՎՀՀ 23252817).
10) «Խաչմերուկ գազ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Վանատուր թաղամաս, հայ ֆիդայիների 41 (ՀՎՀՀ 03015966).
11) «Յուրգազ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ.Արզնի, Երևան-Սևան մայրուղի 10 (ՀՎՀՀ 03549419).
12) Ա/Ձ «Արծրուն Գևորգյան», Կոտայքի մարզ, ք.Հրազդան, Գործարանային 42 (ՀՎՀՀ 40573091):
2. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունիսի 29-ին: