Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-99
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (28.11.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.11.18/27(125)
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
11.10.2000
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.11.2000
Дата вступления в силу
28.11.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2000 թվականի հոկտեմբերի 11-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի 10-րդ կետը «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի,» բառերով:

 

Հոդված 2. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածում`

 

ա) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետը.

 

բ) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«16. արժեթղթերի գրանցման համար`

 

 

ա) եթե արժեթղթերը գրանցվում են Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի կողմից

բազային տուրքի 50-ապատիկի չափով

բ) եթե արժեթղթերը գրանցվում են ֆոնդային բորսայի կողմից

բազային տուրքի 25-ապատիկի չափով»:

գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39-րդ կետով`

«39. ինքնակարգավորվող կազմակերպությունների պետական գրանցման համար`

 

ա) ֆոնդային բորսաների


բազային տուրքի 1000-ապատիկի չափով

 

բ) այլ ինքնակարգավորվող կազմակերպությունների


բազային տուրքի 500-ապատիկի չափով»:


Հոդված 3. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածը
լրացնել 3.1 կետով`

 

«3.1. արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնելու համար


բազային տուրքի 50-ապատիկի չափով


Հոդված 4. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածում`

 

ա) 8-րդ կետը «դեղագործական» բառից հետո լրացնել «արժեթղթերի շուկայում մասնագիտացված» բառերով.

 

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 կետով`

 

«8.1. արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնելու որակավորման քննությանը մասնակցելու համար


բազային տուրքի 10-ապատիկի չափով»:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ


Երևան
9 նոյեմբերի 2000 թ.
ՀՕ-99