Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 150-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (10.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.08.17/19(371) Հոդ.213
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
29.06.2010
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
07.07.2010
Дата вступления в силу
27.08.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010301

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 29 հունիսի 2010 թ.

թիվ 150-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 19.06.20 թիվ 104-Ն)

 

Հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հաստատել ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգն ու ժամկետները»` համաձայն Հավելվածի (կցվում է):

(նախաբանը փոփ. 19.06.20 թիվ 104-Ն)

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2010 թ. հուլիսի 7
 ք. Երևան

 

 

Հավելված

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի հունիսի 29-ի

թիվ 150-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 19.06.20 թիվ 104-Ն)

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Բյուրո) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգն ու ժամկետները:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2. Սույն հավելվածում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) Հաշվետու ամիս՝ օրացուցային տարվա սկզբից մեկ ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան,

2) Հաշվետու եռամսյակ՝ օրացուցային տարվա սկզբից երեք ամիս պարբերականությամբ հաշվարկվող ժամանակաշրջան,

3) Հաշվետու տարի՝ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակաշրջանը,

4) Հաշվետու ժամանակաշրջան՝ հաշվետու եռամսյակ կամ հաշվետու տարի՝ ըստ տվյալ ձևի համար սահմանված ներկայացման պարբերականության,

5) Կարգավորված հայտ՝ Բյուրո ներկայացված հայտ, որի վերաբերյալ առկա է Բյուրոյի կողմից պահանջը բավարարելու կամ մերժելու մասին որոշում,

6) Կարգավորված հայց՝ դատարան ներկայացված հայց, որի վերաբերյալ առկա է հայցը բավարարելու (այդ թվում՝ մասնակի բավարարելու) կամ մերժելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ։

3. Սույն հավելվածում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակությունը:

 

ԳԼՈՒԽ 3. ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Բյուրոն Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվետվությունների հետևյալ ձևերը՝ սույն կետով սահմանված աղյուսակում նշված պարբերականությամբ.

 

 

Հաշվետվության անվանումը

Հաշվե- տվության թիվը

Ներկայացման պարբերակա-նությունը

1

2

3

4

1.

Հաշվետվություն Երաշխավորման ֆոնդի միջոցների վերաբերյալ՝ համաձայն Հավելված 1-ի

1

եռամսյակային

2.

Հաշվետվություն Երաշխավորման ֆոնդի մուտքերի և ելքերի վերաբերյալ՝ համաձայն Հավելված 2-ի

2

ամսական

3.

Հաշվետվություն հայտերի, հատուցումների և հետադարձ պահանջի իրավունքի գծով հայցերի և պահանջների վերաբերյալ՝ համաձայն Հավելված 3-ի

3

եռամսյակային

4.

Հաշվետվություն Բյուրոյի եկամուտների և ծախսերի վերաբերյալ՝ համաձայն Հավելված 4-ի

4

եռամսյակային

5

Հաշվետվություն Բյուրոյի կողմից հայտնաբերված խախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ՝ համաձայն Հավելված 5-ի

5

եռամսյակային

6.

Տեղում ստուգումների, հսկիչ գնումների և ստուգիչ փորձաքննությունների արդյունքների ամփոփման հիման վրա կազմվող ստուգման հաշվետվությունները

6

յուրաքանչյուր ստուգման դեպքում

7.

Հաշվետվություն Ավտոտրանսպորտային միջոցների միասնական պատուհանի ծառայության դիմաց վճարների (այսուհետ՝ ԱՄՄՊ) վերաբերյալ՝ համաձայն Հավելված 6-ի

7

տարեկան

8.

Հաշվետվություն կրկնակի փորձաքննությունների վերաբերյալ՝ համաձայն Հավելված 7-ի

8

եռամսյակային

9.

Հաշվապահական հաշվեկշիռ

9

եռամսյակային, տարեկան

10.

Հաշվետվություն ֆինանսական արդյունքների մասին

10

եռամսյակային, տարեկան

11.

Հաշվետվություն դրամական միջոցների հոսքերի մասին

11

եռամսյակային, տարեկան

12.

Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ

12

եռամսյակային, տարեկան

ԳԼՈՒԽ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5. Սույն Հավելվածով սահմանված հաշվետվությունները, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգով, Կենտրոնական բանկի վիճակագրության վարչություն: Թիվ 1, 2, 3, 4, 5, 7, 8 հաշվետվությունները լրացվում են Կենտրոնական բանկի կողմից ուղարկված պաշտպանված ֆայլերում, որոնք փոփոխելն արգելվում է: Ընդ որում, «Հաշվետվություն Բյուրոյի կողմից հայտնաբերված խախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ» թիվ 6 հաշվետվությունը ներկայացվում է ծածկագրված` Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության կողմից ուղարկված ծածկագրված ֆայլերով:

6. ՍԻ-ԲԻ-ԷՅ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով՝ կից ներկայացնելով էլեկտրոնային փոստի խափանման վերաբերյալ գրություն:

7. Սույն Հավելվածի 4-րդ կետի աղյուսակում նշված հաշվետվությունների անվանումները պետք է կոդավորվեն հետևյալ կառուցվածքով.

 

Հաշվետվության համարը

կետ

Հապավումը

Ներմուծեք նկարագրությունը_1914

Ներմուծեք նկարագրությունը_1914

Ներմուծեք նկարագրությունը_1914

XX

.

Xls

 

8. Ամսական և եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում: Տարեկան ֆինանսական հաշվետվությունները, անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացության հետ միասին, Կենտրոնական բանկ են ներկայացվում մինչև տվյալ ֆինանuական տարվան հաջորդող տարվա մայիuի 1-ը: Ստուգման հաշվետվությունների և դրանց վերաբերյալ առարկությունների ու բացատրությունների պատճենները Կենտրոնական բանկ են ներկայացվում ստորագրված բնօրինակները վերահսկվող սուբյեկտներից ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

9. Սույն Հավելվածով սահմանված ժամկետներից հետո ներկայացվող ճշգրտված հաշվետվությունները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով՝ հաշվետվությունների փոփոխման (ճշգրտման) մասին գրավոր տեղեկացնելով Կենտրոնական բանկին:

10. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ այլ տեխնիկական թերություն և ներկայացվել են սույն հավելվածի պահանջներին համապատասխան: Թերությունների առկայության դեպքում Կենտրոնական բանկը տեղեկացնում է Բյուրոյին՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այդ տեղեկացումն ավտոմատ ուղարկում է Սի-Բի-Էյ-նեթ համակարգը:

11. Հաշվետվություններում «x» նշանով վանդակները չեն լրացվում:

12. Հաշվետվությունները պետք է պարունակեն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա (եթե Բյուրոն աշխատել է շաբաթ, կիրակի կամ օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրը, ապա՝ այդ օրվա) դրությամբ տվյալները: Հաշվետվություններում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը հետևյալ ձևաչափով՝ օր/ամիս/տարի:

13. Հաշվետվությունները լրացվում են հազար դրամներով:

14. Անհրաժեշտության դեպքում, Կենտրոնական բանկը կարող է պահանջել Բյուրոյից Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետներում և ձևերով Կենտրոնական բանկ ներկայացնել լրացուցիչ այլ տեղեկություններ:

 

ԳԼՈՒԽ 5. ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Թիվ 1 հաշվետվության 1-ին աղյուսակում լրացվում է Երաշխավորման ֆոնդի միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը՝ ըստ ակտիվների տեսակների, իսկ 2-րդ աղյուսակում՝ ակտիվների վերաբերյալ տեղեկատվությունն՝ ըստ սուբյեկտների:

16. Թիվ 1 հաշվետվության 1-ին աղյուսակում ՀՀ պետական արժեթղթերի, ՀՀ կենտրոնական բանկի արժեթղթերի, բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների և բարձր վարկանիշ ունեցող երկրների կենտրոնական բանկերի կողմից թողարկված արժեթղթերի միջին կշռված եկամտաբերության հաշվարկի համար որպես կշիռ վերցվում է տվյալ ակտիվի շուկայական արժեքը, իսկ միջին կշռված ժամկետայնության համար՝ ակտիվի մինչև մարումն ընկած օրերի քանակը:

17. Թիվ 1 հաշվետվության 1-ին աղյուսակի ակտիվների՝ բացառությամբ սույն հավելվածի 16-րդ կետում սահմանված ակտիվների, միջին կշռված եկամտաբերության հաշվարկի համար որպես կշիռ վերցվում է տվյալ ակտիվի անվանական արժեքը, իսկ միջին կշռված ժամկետայնության համար՝ ակտիվի մինչև մարումն ընկած օրերի քանակը, ընդ որում՝ անժամկետ ակտիվների ժամկետայնությունը համարվում է 0:

18. Թիվ 1 հաշվետվության 2-րդ աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է այն կազմակերպության անվանումը, որի ակտիվներում ներդրված են Երաշխավորման ֆոնդի միջոցները:

19. Թիվ 1 հաշվետվության 2-րդ աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է այն կազմակերպության վարկանիշը, որի ակտիվներում ներդրված են Երաշխավորման ֆոնդի միջոցները: Ընդ որում, թիվ 1 հաշվետվության 2-րդ աղյուսակի 3-րդ, 4-րդ, 5-րդ սյունակները լրացվում են, եթե Երաշխավորման ֆոնդի միջոցները տեղաբաշխվել են այնպիսի կազմակերպության ակտիվներում, որն ունի վարկանիշ:

20. Թիվ 1 հաշվետվության 2-րդ աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է վարկանիշ տվող կազմակերպության անվանումը:

21. Թիվ 1 հաշվետվության 2-րդ աղյուսակի 5-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ տվյալ կազմակերպությունում տեղաբաշխված Երաշխավորման ֆոնդի միջոցների փաստացի չափը:

22. Թիվ 1 հաշվետվության 2-րդ աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է տվյալ կազմակերպությունում տեղաբաշխված Երաշխավորման ֆոնդի փաստացի միջոցների տեսակարար կշիռը ընդհանուր պորտֆելում:

 

ԳԼՈՒԽ 6. ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄՈՒՏՔԵՐԻ ԵՎ ԵԼՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 2 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

23. Թիվ 2 հաշվետվությունում լրացվում է Երաշխավորման ֆոնդի միջոցների փաստացի շարժի վերաբերյալ տեղեկատվությունը:

 

ԳԼՈՒԽ 7. ՀԱՅՏԵՐԻ, ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԾՈՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 3 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

24. Թիվ 3 հաշվետվությունը բաղկացած է 6 աղյուսակից:

25. Թիվ 3 հաշվետվության 1-ին աղյուսակում լրացվում է Բյուրոյի կողմից ստացված հատուցումների (անձնական և գույքային) հայտերի քանակի վերաբերյալ տեղեկատվությունը: Թիվ 3 հաշվետվության 1-ին աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում է այն կարգավորված հայտերի քանակը, որոնց վերաբերյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում առկա են Բյուրոյի կողմից պահանջը բավարարելու (այդ թվում՝ մասնակի բավարարելու) մասին որոշումները, իսկ 1-ին աղյուսակի 5-րդ սյունակում՝ հայտերի քանակը, որոնց վերաբերյալ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում առկա են Բյուրոյի կողմից պահանջը մերժելու մասին որոշումները:

26. Թիվ 3 հաշվետվության 2-րդ աղյուսակում լրացվում է գույքային և անձնական վնասների գծով հատուցումների մեծության, ինչպես նաև անձնական վնասների գծով տրված նախնական հատուցումների վերաբերյալ տեղեկատվությունը:

27. Թիվ 3 հաշվետվության 2-րդ աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ անձնական վնասների գծով տրված նախնական հատուցումների մեծությունը։

28. Թիվ 3 հաշվետվության 2-րդ աղյուսակի 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ հաշվեգրված հատուցումների մեծությունը, իսկ 4-րդ սյունակում՝ փոխադարձ հաշվարկների արդյունքում առաջացած հատուցումների դրական կամ բացասական փոփոխությունները։

29. Թիվ 3 հաշվետվության 2-րդ աղյուսակի 4-րդ սյունակում լրացվում են փոխադարձ հաշվարկների արդյունքում առաջացած հատուցումների դրական կամ բացասական փոփոխությունները։

30. Թիվ 3 հաշվետվության 3-րդ աղյուսակում լրացվում է հատուցումների քանակի և ծավալի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ըստ վնասը պատճառած սուբյեկտների:

31. Թիվ 3 հաշվետվության 4-րդ աղյուսակում լրացվում է հետադարձ պահանջի իրավունքի գծով հայցերի վերաբերյալ տեղեկատվությունը:

32. Թիվ 3 հաշվետվության 4-րդ աղյուսակում հայցի գումարի վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է միայն հայցերի՝ Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին կատարված վճարումների գծով գումարը:

33. Թիվ 3 հաշվետվության 4-րդ աղյուսակում հայցը համարվում է ներկայացված, երբ հայցը Բյուրոյի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ուղարկվել է դատարան:

34. Թիվ 3 հաշվետվության 4-րդ աղյուսակի 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակներում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բավարարված հայցերի վերաբերյալ տեղեկատվությունը, ընդ որում բավարարված հայցերի մեջ ներառվում են նաև մասնակի բավարարված հայցերը: Թիվ 3 հաշվետվության 4-րդ աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է ինչպես ամբողջությամբ բավարարված հայցի գումարը, այնպես էլ մասնակի բավարարված հայցի գումարը: Իսկ 4-րդ աղյուսակի 7-րդ սյունակում լրացվում է մասնակի բավարարված հայցի չբավարարված մասի գումարը:

35. Թիվ 3 հաշվետվության 5-րդ աղյուսակում լրացվում է Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին կատարված վճարումների հետ կապված հետադարձ պահանջի իրավունքի գծով պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը, ընդ որում, պահանջների մեջ ներառվում են ինչպես ապահովագրական ընկերություններին, այնպես էլ վնասի համար պատասխանատու անձանց ներկայացված պահանջները: Եթե միևնույն գումարի համար պահանջ ներկայացվել է մի քանի ապահովագրական ընկերության կամ վնասի համար պատասխանատու մի քանի անձանց, ապա դա համարվում է մեկ պահանջ:

36. Թիվ 3 հաշվետվության 5-րդ աղյուսակի 1-ին և 2-րդ աղյուսակներում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ ապահովագրական ընկերություններին և վնասի համար պատասխանատու անձանց ներկայացված չկարգավորված պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը:

37. Թիվ 3 հաշվետվության 5-րդ աղյուսակի 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Բյուրոյի կողմից ապահովագրական ընկերություններին և վնասի համար պատասխանատու անձանց ներկայացված պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը: Պահանջը համարվում է ներկայացված, եթե այն Բյուրոյի կողմից պատշաճ կերպով ուղարկվել կամ հանձնվել է ապահովագրական ընկերությանը կամ վնասի համար պատասխանատու անձին:

38. Թիվ 3 հաշվետվության 5-րդ աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակներում համապատասխանաբար լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ հետադարձ պահանջի իրավունքի գծով ապահովագրական ընկերությունների և/կամ վնասի համարի պատասխանատու անձանց հետ կնքված գործող համաձայնագրերի ընդհանուր քանակը և այդ համաձայնագրերի գծով ստացվելիք ընդհանուր գումարները։

39. Թիվ 3 հաշվետվության 5-րդ աղյուսակի 7-րդ և 8-րդ սյունակներում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հետադարձ պահանջի իրավունքի գծով ապահովագրական ընկերությունների և վնասի համարի պատասխանատու անձանց կողմից ամբողջությամբ կատարված (մարված) պահանջների վերաբերյալ տեղեկատվությունը:

40. Թիվ 3 հաշվետվության 5-րդ աղյուսակի 10-րդ և 11-րդ սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ առկա ապահովագրական ընկերությունների և վնասի համար պատասխանատու անձանց կողմից չկարգավորված պահանջները:

 

ԳԼՈՒԽ 8. ԲՅՈՒՐՈՅԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 4 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

41. Թիվ 4 հաշվետվությունում լրացվում են Բյուրոյի եկամուտների և ծախսերի մեծությունները:

 

ԳԼՈՒԽ 9. ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 5 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

42. Թիվ 5 հաշվետվությունում լրացվում է տեղեկատվություն Բյուրոյին անդամակցող ապահովագրական ընկերությունների կողմից «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի և/կամ Բյուրոյի կանոնների հետ կապված Բյուրոյի կողմից արձանագրված կամ բացահայտված խախտումների, այդ խախտումների համար Բյուրոյի կողմից կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ, մասնավորապես`

1) Բյուրոյի կողմից արձանագրված այն խախտումների դեպքում, որոնց համար հաշվետու եռամսյակի ընթացքում է Բյուրոյի կողմից կիրառվել կարգապահական տույժ, և (կամ) որոշում է ընդունվել խախտման համար կարգապահական տույժ չկիրառել` վարույթը կարճել, թիվ 5 հաշվետվությունը լրացվում է ամբողջությամբ,

2) Բյուրոյի կողմից հաշվետու եռամսյակի ընթացքում հայտնաբերված այն խախտումների դեպքում, որոնց գծով Բյուրոն կարգապահական տույժ կիրառելու իրավասություն չունի, թիվ 5 հաշվետվության մեջ լրացվում են միայն 1-6-րդ սյունակները, ընդ որում` 6-րդ սյունակում լրացվում է «Բյուրոն իրավասու չէ»,

3) Բյուրոյի կողմից հաշվետու եռամսյակի ընթացքում հայտնաբերված այն խախտումների դեպքում, որոնց վերաբերյալ կարգապահական տույժ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել, թիվ 5 հաշվետվության մեջ լրացվում են միայն 1-5-րդ սյունակները,

4) Թիվ 5 հաշվետվության 10-րդ սյունակում ոչինչ չի լրացվում, եթե տրված հանձնարարականը կատարման ժամկետ չի պարունակում:

 

ԳԼՈՒԽ 10. ԱՄՄՊ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 7 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

43. Թիվ 7 հաշվետվությունում լրացվում է ԱՄՄՊ ծառայության դիմաց ապահովագրական ընկերությունների կողմից կատարված վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

44. Թիվ 7 հաշվետվության 1-ին սյունակում լրացվում է Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերության անվանումը:

45. Թիվ 7 հաշվետվության 2-ից 13-րդ սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի 1-ից 12-րդ ամիսների ընթացքում ապահովագրական ընկերությունների կողմից ԱՄՄՊ ծառայության դիմաց Բյուրոյին կատարված վճարները:

46. Թիվ 7 հաշվետվության 14-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ԱՄՄՊ ծառայության դիմաց ապահովագրական ընկերությունների կողմից սահմանված ժամկետում վճարում չկատարելու համար գանձված տույժերի չափը:

47. Թիվ 7 հաշվետվության 15-րդ սյունակի «Ընդամենը» տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Բյուրոյի կողմից ԱՄՄՊ ծառայություն մատուցող անձին փոխանցած ընդհանուր վճարները:

 

ԳԼՈՒԽ 11 ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 8 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

48. Թիվ 8 հաշվետվությունում լրացվում է կրկնակի փորձաքննությունների վերաբերյալ տեղեկատվությունը։

49. Թիվ 8 հաշվետվության 1-ին սյունակում լրացվում են ապահովագրական ընկերությունների անունները։

50. Թիվ 8 հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված կրկնակի փորձաքննությունների այն քանակը, որոնց արդյունքները չեն տարբերվում առաջնային փորձաքննության արդյունքներից։

51. Թիվ 8 հաշվետվության 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված կրկնակի փորձաքննությունների այն քանակը, որոնց արդյունքները շեղված են առաջնային փորձաքննության արդյունքներից։ Ընդ որում, վնասի փորձաքննությունների մասով փորձաքննության արդյունքների շեղումներ են համարվում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կողմից իրականացվող վերահսկողության RL 1-004 կանոնների 39-րդ կետով սահմանված շեղումները։

52. Թիվ 8 հաշվետվության 4-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կատարված կրկնակի փորձաքննության համար վճարված գումարները։

 

ԳԼՈՒԽ 12. ԹԻՎ 9, 10, 11, 12 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

53. «Հաշվապահական հաշվեկշիռը», «Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը», «Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը», «Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները» կազմվում են համաձայն Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների: Տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացվում են աուդիտորական եզրակացության հետ միասին:

 

Հավելված 1

 

 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ

ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 1)

 

Աղյուսակ 1. Երաշխավորման ֆոնդի ակտիվների նկարագիրն ըստ տեսակների

 

   

Հաշվեկշռային արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ

Միջին կշռված եկամտաբերություն (%)

Միջին կշռված ժամկետայնություն(օր) (անժամկետ ակտիվների ժամկետայնությունը ընդունել 0 օր)

Տեսակարար կշիռը ընդհանուր պայուսակում (%)

N

1

2

3

4

5

1

ՀՀ պետական արժեթղթեր, այդ թվում`

       

1.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

1.2

ԱՄՆ դոլար

       

1.3

Եվրո

       

1.4

Այլ

       

2

ՀՀ ԿԲ արժեթղթեր

       

2.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

2.2

ԱՄՆ դոլար

       

2.3

Եվրո

       

2.4

Այլ

       

3

Հաշիվներ և ավանդներ ՀՀ ԿԲ-ում

       

3.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

3.2

ԱՄՆ դոլար

       

3.3

Եվրո

       

3.4

Այլ

       

4

Հաշիվներ և ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում

       

4.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

4.2

ԱՄՆ դոլար

       

4.3

Եվրո

       

4.4

Այլ

       

5

Հաշիվներ և ավանդներ բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերում

       

5.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

5.2

ԱՄՆ դոլար

       

5.3

Եվրո

       

5.4

Այլ

       

6

ոuկու uտանդարտացված ձուլակտորներ

       

6.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

6.2

ԱՄՆ դոլար

       

6.3

Եվրո

       

6.4

Այլ

       

7

բարձր վարկանիշ ունեցող երկրների կառավարությունների արժեթղթեր

       

7.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

7.2

ԱՄՆ դոլար

       

7.3

Եվրո

       

7.4

Այլ

       

8

բարձր վարկանիշ ունեցող երկրների կենտրոնական բանկերի արժեթղթեր

       

8.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

8.2

ԱՄՆ դոլար

       

8.3

Եվրո

       

8.4

Այլ

       

9

բարձր վարկանիշ ունեցող առաջնակարգ կազմակերպությունների արժեթղթեր

       

9.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

9.2

ԱՄՆ դոլար

       

9.3

Եվրո

       

9.4

Այլ

       

10

դեբիտորական պարտավորություններ

       

10.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

10.2

ԱՄՆ դոլար

       

10.3

Եվրո

       

10.4

Այլ

       

11

այլ ֆինանuական ակտիվներ

       

11.1

ՀՀ դրամ (հազ. դրամ)

       

11.2

ԱՄՆ դոլար

       

11.3

Եվրո

       

11.4

Այլ

       

Աղյուսակ 2. Ակտիվների նկարագիրն ըստ սուբյեկտների

 

 

Հաստատության անվանումը

Հաստատության վարկանիշը (1-ից ավելի վարկանիշների դեպքում նշել նվազագույնը)

Վարկանիշ տված կազմակերպությունը

Ծավալը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ (հազ. դրամ)

Տեսակարար կշիռը ընդհանուր պայուսակում

(%)

1

2

3

4

5

6

1

         

2

         

3

         

4

         

5

         

         

Ընդամենը

x

x

 

100

 

Գործադիր տնօրեն՝ __________

Գլխավոր հաշվապահ՝ ________

 

Հավելված 2

 

 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄՈՒՏՔԵՐԻ ԵՎ ԵԼՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 2)

 

 (հազար դրամ)

0

Երաշխավորման ֆոնդի միջոցները հաշվետու ժամանակաշրջանի սկզբում

 

1

Ապահովագրական ընկերություններից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ստացված վճարների գծով մուտքեր, այդ թվում`

 

1.1

 միանվագ վճարներ

 

1.2

 պարբերական վճարներ

 

1.3

 լրացուցիչ վճարներ

 

2

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Երաշխավորման ֆոնդի այլ մուտքեր, այդ թվում՝

 

2.1

ֆոնդի միջոցների կառավարումից մուտքեր

 

2.2

ներգրավված վարկեր և փոխառություններ

 

2.3

հետադարձ պահանջի իրավունքի կիրառումից փաստացի մուտքեր

 

2.4

կիրառված տույժերի և տուգանքների գծով մուտքեր

 

2.5

այլ մուտքեր

 

3

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Երաշխավորման ֆոնդից ելքեր, այդ թվում`

 

3.1

տրված հատուցումներ

 

3.2

ուղիղ հատուցումների վերջնահաշվարկի արդյունքում ելքեր

 

3.3

ֆոնդի միջոցների կառավարումից ստացված վնասներ

 

3.4

վարկերի և փոխառությունների մայր գումարի մարումներ

 

3.5

վարկերի և փոխառությունների տոկոսների մարումներ

 

4

Երաշխավորման ֆոնդի միջոցները հաշվետու ժամանակաշրջանի վերջում (0+1+2-3)

 

Գործադիր տնօրեն՝ __________

Գլխավոր հաշվապահ՝ ________

 

Հավելված 3

 

 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԵՐԻ, ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԾՈՎ ՀԱՅՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 3)

 

Աղյուսակ 1. Հատուցման հայտերի քանակի վերաբերյալ

 

 

Հաշվետու ժամանա-կաշրջանի սկզբի դրությամբ առկա չկարգա-վորված հայտեր

Հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում ստացված հայտեր

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կարգավորված հայտեր

Հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում հայտատուի կողմից հրաժարված հայտեր

Հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում ապահովա-գրական ընկերություն-ներին փոխանցված հայտեր

Հաշվետու ժամանա-կաշրջանի վերջի դրությամբ առկա չկարգավորված հայտեր

Հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում բավարարված հայտեր

Հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում մերժված հայտեր

     

1

2

3

4

5

6

7

8

1. Միայն գույքային վնասների գծով

             

2. Միայն անձնական վնասների գծով

             

3. Գույ-քային և անձնական վնասների գծով

             

Աղյուսակ 2. Հատուցումների վերաբերյալ

 

 (հազար դրամ)

 

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տրված նախնական հատուցման մեծությունը

Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ հաշվեգրված հատուցման մեծությունը

Փոխադարձ հաշվարկների արդյունքում առաջացած դրական կամ բացասական փոփոխություններ

1

2

3

4

Գույքային վնասների գծով

     

Անձնական վնասների գծով

     

Ընդամենը

     

Աղյուսակ 3. Հատուցումների վերաբերյալ` ըստ վնասը պատճառող սուբյեկտների

 

 

Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ հաշվեգրված հատուցման մեծությունը գույքային վնասների գծով

Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ հաշվեգրված հատուցման մեծությունը անձնական վնասների գծով

 

Քանակ

Ծավալ

Քանակ

Ծավալ

1

2

3

4

5

1. Անհայտ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անհայտ անձանց կողմից պատճառված վնասների համար

X

X

   

2. ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց կողմից պատճառված վնասների համար

       

3. Հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ պատճառված վնասների համար

       

4. ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձանց (որոնց հետ ԱՊՊԱ կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ)) կողմից պատճառված վնասների համար

       

 Ընդամենը

       

Աղյուսակ 4. Հետադարձ պահանջի իրավունքի գծով հայցերի վերաբերյալ

 

 

Հաշվետու ժամանա-կաշրջանի սկզբի դրությամբ առկա չկարգա-վորված

հայցեր

Հաշվետու ժամանա-կաշրջանի ընթացքում ներկայացված հայցեր

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կարգավորված հայցեր

Հաշվետու ժամանա-կաշրջանի վերջի դրությամբ առկա չկարգա-վորված հայցեր

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բավարարված հայցեր

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում մերժված հայցեր

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

քանակ (հատ)

գումար (հազար դրամ)

քանակ (հատ)

գումար (հազար դրամ)

քանակ (հատ)

Գումար

քանակ (հատ)

գումար (հազար դրամ)

քանակ (հատ)

գումար (հազար դրամ)

ամբող-ջությամբ/

մասնակի

չբավա-րարված

       

1. Միայն գույքային վնասների գծով

                     

2. Միայն անձնական վնասների գծով

                     

3. Գույ-քային և անձնական վնասների գծով

                     

Աղյուսակ 5. Հետադարձ պահանջի իրավունքի գծով պահանջների վերաբերյալ

 

 

Հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ առկա չկարգավորված

պահանջներ

Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ներկայացված պահանջներ

Կնքված համաձայնագրեր

Ամբողջությամբ կատարված (մարված) պահանջներ

Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ առկա չկարգավորված պահանջներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

քանակ (հատ)

գումար (հազար դրամ)

քանակ (հատ)

գումար (հազար դրամ)

քանակ (հատ)

գումար (հազար դրամ)

քանակ (հատ)

գումար (հազար դրամ)

քանակ (հատ)

գումար (հազար դրամ)

1. Միայն գույքային վնասների գծով

                   

2. Միայն անձնական վնասների գծով

                   

3. Գույ-քային և անձնական վնասների գծով

                   

Գործադիր տնօրեն՝ __________

Գլխավոր հաշվապահ՝ ________

 

Հավելված 4

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 4)

 

 (հազար դրամ)

1

Բյուրոյի եկամուտներ, այդ թվում`

 

1.1

Անդամավճարներ

 

1.2

կրկնակի փորձաքննությունից եկամուտներ

 

1.3

փորձագիտական և դատական ծախսերի փոխհատուցումից եկամուտներ

 

1.4

տոկոսային եկամուտներ

 

1.5

այլ եկամուտներ

 

2

Գործառնական ծախսեր, այդ թվում`

 

2.1

երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին կատարվող հատուցումների վճարման հետ կապված ծախսեր

 

2.2

ստացված վարկերի, փոխառությունների դիմաց հաշվեգրված տոկոuներ

 

2.3

Բյուրոյին մատուցված խորհրդատվական կամ այլ ծառայությունների դիմաց վճարներ

 

2.4

ԱՊՊԱ ոլորտում իրականացվող գործընթացների լուսաբանման հետ կապված ծախսեր, այդ թվում.

 

2.4.1.

Գովազդ

 

2.4.2.

սեմինարների կազմակերպում

 

2.4.3.

ինտերնետ կայքի սպասարկում

 

2.5

սուբրոգացիայի իրավունքի իրականացման հետ կապված ծախսեր.

 

2.6

Բյուրոյի գործառույթների իրականացման հետ կապված այլ ծախսեր, այդ թվում.

 

2.6.1.

վերահսկողության գործառույթի իրականացման հետ կապված ծախսեր

 

2.6.2.

կրկնակի փորձաքննության հետ կապված ծախսեր

 

2.7

այլ գործառնական ծախսեր

 

3

Վարչական ծախսեր, այդ թվում`

 

3.1

աշխատակազմի պահպանման ծախuեր, այդ թվում`

 

3.1.1

Աշխատավարձ

 

3.1.2

պարգևատրում

 

3.1.3

արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի համար վճարումներ

 

3.1.4

սոցիալական ապահովության վճարներ

 

3.1.5

աշխատակազմի ուսուցման և վերապատրաստման ծախսեր

 

3.1.6

գործուղման և ներկայացուցչական ծախսեր

 

3.2

ծառայողական նպատակներով oգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախuեր

 

3.3

տնտեuական նյութերի և արագամաշ առարկաների դուրuգրման հետ կապված ծախuեր

 

3.4

լրատվական տեղեկատվության և մաuնագիտական գրականության ձեռքբերման ծախuեր

 

3.5

շենքերի, շինությունների, այլ հիմնական միջոցների ու պաշարների պահպանման, uպաuարկման, շահագործման ու ապահովագրման ծախսեր

 

3.6

շենքերի, շինությունների, այլ հիմնական միջոցների մաշվածության գծով ծախսեր

 

3.7

վարձակալության գծով ծախսեր

 

3.8

տույժեր և տուգանքներ

 

3.9

հարկերի գծով ծախսեր

 

3.10

այլ վարչական ծախսեր

 

4

Ընդամենը

 

Գործադիր տնօրեն՝ __________

Գլխավոր հաշվապահ՝ ________

 

Հավելված 5

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԲՅՈՒՐՈՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 5)

 

 Ամսաթիվ` _____________

 

N

Խախ-տում թույլ տված իրավա-բանա-կան անձի անվա-նումը

Խախտ-ման նկարա-գիրը

Խախտ-ման իրավա-կան հիմքերը (խախտ-ված իրավա-կան ակտի անվա-նումը և խախտ-ված դրույթը)

Խախ-տումը թույլ տալու տարին, ամիսը, ամսա-թիվը (հնարավո-րության դեպքում)

Խախ-տումը հայտնա-բերելու տարին, ամիսը, ամսա-թիվը, արձանա- գրության հերթա-կան համարը

Խախտ-ման համար կիրառ-ված կար-գապա-հական տույժերը

Վարույթը կարճելու հիմքերը

Կարգա-պահական տույժ կիրառելու կամ վարույթը կարճելու տարին, ամիսը, ամսաթիվը

Տրված հանձնարա-րականի բովանդա-կությունը

Հանձնարա-րականի կատարման ժամկետը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

                   

2

                   

                   

__________________________________________

Բյուրոյի գործադիր տնօրեն

__________________________________________

Վերահսկող ծառայության ղեկավար

 

Հավելված 6

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 7)

 

 (հազար դրամ)

Ապահովա-գրական ընկե-րության անվանումը

Հաշվետու ժամանակաշրջանում Բյուրոյին կատարված վճարներ

Հաշվետու ժամանակա-շրջանում գանձված տույժ

Հաշվետու ժամանա-կաշրջանում ԱՄՄՊ ծառա-յություն մատուցող անձին փոխանցած վճարներ

1-ին ամիս

2-րդ ամիս

3-րդ ամիս

4-րդ ամիս

5-րդ ամիս

6-րդ ամիս

7-րդ ամիս

8-րդ ամիս

9-րդ ամիս

10-րդ ամիս

11-րդ ամիս

12-րդ ամիս

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

                           

X

                           

X

                           

X

….

                         

X

Ընդամենը

                           

Գործադիր տնօրեն՝ __________

Գլխավոր հաշվապահ՝ ________

 

Հավելված 7

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ԹԻՎ 8)

 

Դիմում ներկայացնող սուբյեկտ

Ընդհանուր քանակ

Ընդհանուր վճար

Առաջնային փորձաքննության արդյունքներից չտարբերվողների քանակ

Առաջնային փորձաքննության արդյունքներից տարբերվողների քանակ

1

2

3

4

Ապահովադիրներ

     

Ապահովագրական ընկերություն 1

     

Ապահովագրական ընկերություն 2

     

Ապահովագրական ընկերություն 3

     

Ապահովագրական ընկերություն 4

     

...

     

ԸՆԴՀԱՆՈՒՐ

     

Գործադիր տնօրեն՝ __________

Գլխավոր հաշվապահ՝ ________      

(հավելվածը լրաց., փոփ. 01.03.11 թիվ 45-Ն, խմբ. 15.05.12 թիվ 133-Ն, փոփ. 24.01.14 թիվ 18-Ն, խմբ. 19.06.20 թիվ 104-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.06.2020, թիվ 104-Ն 10.07.2020, թիվ 150-Ն
24.01.2014, թիվ 18-Ն 27.03.2014, թիվ 150-Ն
15.05.2012, թիվ 133-Ն 25.06.2012, թիվ 150-Ն
01.03.2011, թիվ 45-Ն 11.04.2011, թիվ 150-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան