Գլխավոր տեղեկություն
Номер
N 1287-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.08.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.07.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.08.2020
Дата вступления в силу
04.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2020 թվականի N 1287-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1. Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, 11 130 000 դրամ սկզբնական և 999 281 դրամ հաշվեկշռային արժեքով «VOLKSVAGEN TIGUAN» («ՖՈԼԿՍՎԱԳԵՆ ՏԻԳՈՒԱՆ») մակնիշի, 199 LS 62ուղղ. պետական համարանիշի (թողարկման տարեթիվը` 2010 թվական, նույնացման համարը՝ WVGZZZ5NZAW083312) տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը՝ պետական պահպանության ծառայության կողմից շահագործելու նպատակով։

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցի՝ պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. օգոստոսի 3

Երևան