Գլխավոր տեղեկություն
Номер
N 1061-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2020-11.12.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.06.30/72(1627) Հոդ.906
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.06.2020
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.06.2020
Дата вступления в силу
01.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2020 թվականի N 1061-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 3.1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարման գործընթացը կանոնակարգելու և պարտավորությունները մարելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 47,014.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին տրամադրելու համար՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հիմնադրամի լուծարման հանձնաժողովի հետ կնքել դրամաշնորհի պայմանագիր.

2) դրամաշնորհի պայմանագիրը կնքելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի պարտավորությունների մարումից հետո մնացած գույքի ընդունումը.

3) «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գույքի ընդունումից հետո երկամսյա ժամկետում ապահովել հիմնադրամի գույքի կազմում հաշվառված ք. Երևան Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում գտնվող 1634,8 քառ. մետր շենքի և 0,18792 հեկտար հողամասի ամրացումը Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 26

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1061-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1061-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1061-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1061-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

հունիսի 25-ի N 1061-Ն որոշման